«Վավերացնում եմ» 
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
4 հունիսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 մայիսի 2003 թվականի N 609-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ, ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ, ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ, ՀԱՍՏԱՏՄԱՆ ՈՒ ՓՈՓՈԽՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ, 141 -րդ և 17-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական համայնքների գլխավոր հատակագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Ա. Մարգարյան | 
| 
 2003 թ. մայիսի 29  | 
| 
 Հավելված  | 
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ, ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ, ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ, ՀԱՍՏԱՏՄԱՆ ՈՒ ՓՈՓՈԽՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական համայնքների (այսուհետ` համայնք) գլխավոր հատակագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման ընթացակարգերին, ինչպես նաև դրանց կազմին ու բովանդակությանը ներկայացվող հիմնական պահանջները:
2. Համայնքի գլխավոր հատակագիծն (այսուհետ` գլխավոր հատակագիծ) այն հիմնական քաղաքաշինական ծրագրային փաստաթուղթն է, որը, ելնելով համայնքի զարգացման ծրագրից` տարածքային ռեսուրսների համալիր վերլուծության հիման վրա հիմնավորում և սահմանում է համայնքի տարածքային զարգացման ուղղությունները, որոշում սոցիալական, մշակութային, արդյունաբերական, գյուղատնտեսական, բնապահպանական, ինժեներական և տրանսպորտային համակարգերի տեղադրման ու զարգացման, բնական և տեխնածին վտանգավոր երևույթներից տարածքի պաշտպանության, բնական լանդշաֆտների, պատմամշակութային ժառանգության պահպանման միջոցառումները, ինչպես նաև տարածքի իրացման և կառուցապատման հերթականությունը` պաշարների կայուն և արդյունավետ օգտագործման պայմանների պարտադիր պահպանմամբ:
3. Գլխավոր հատակագծի հիմնական նպատակը տարածքային պլանավորման միջոցով համայնքի և դրա կազմում ընդգրկված բնակավայրի (բնակավայրերի) համար բարենպաստ կենսամիջավայրի ձևավորման ու կայուն զարգացման համար անհրաժեշտ նախադրյալների ստեղծումն է:
4. Գլխավոր հատակագիծը «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ենթակա է պարտադիր մշակման և սույն կարգին համապատասխան հաստատվելուց հետո հիմք է հանդիսանում քաղաքաշինական գործունեության իրականացման, վերահսկողության ու վիճելի հարցերի լուծման համար: Գլխավոր հատակագծի իրականացումն ապահովում է համայնքի ղեկավարը` օրենքով իրեն վերապահված լիազորությունների սահմաններում:
5. Գլխավոր հատակագիծը մշակվում է համայնքի վարչական սահմաններում ընդգրկված բոլոր հողատարածքների ներառմամբ և պարտադիր է քաղաքաշինական գործունեության բոլոր սուբյեկտների համար:
6. Գյուղական համայնքների և մինչև 15 հազար բնակիչ ունեցող քաղաքային համայնքների գլխավոր հատակագծերի կազմում «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված գոտիավորման փաստաթղթերը մշակվում են լրիվ:
7. 15 հազարից ավելի բնակիչ ունեցող քաղաքային համայնքների գլխավոր հատակագծի կազմում օրենքով սահմանված գոտիավորման փաստաթղթերից` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով մշակվում է հողերի գոտիավորման և օգտագործման սխեման:
8. Գլխավոր հատակագիծը մշակվում է համայնքի ղեկավարի կողմից կազմված նախագծման առաջադրանքի (այսուհետ` առաջադրանք) հիման վրա ու նրա պատվերով` համայնքի բյուջեի, ինչպես նաև օրենքով չարգելված այլ ֆինանսական միջոցների հաշվին:
9. Համայնքի ղեկավարի կողմից մշակված առաջադրանքի նախագիծը համայնքի ավագանու հավանությանն արժանանալուց հետո 5-օրյա ժամկետում ներկայացվում է Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետին` համաձայնեցման:
10. Առաջադրանքին ներկայացվում են պահանջներ` համաձայն սույն կարգի N 1 հավելվածի:
11. Մարզպետը 5-օրյա ժամկետում համաձայնություն տալուց հետո առաջադրանքի նախագիծը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին, Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետին (այսուհետ` շահագրգիռ պետական կառավարման մարմիններ)` համաձայնեցման:
12. Շահագրգիռ պետական կառավարման մարմինները 15-օրյա ժամկետում համաձայնություն են տալիս առաջադրանքի նախագծին կամ մարզպետին են ներկայացնում իրենց առաջարկություններն ու դիտողությունները:
13. Մարզպետը նշված պետական մարմինների առաջարկություններն ու դիտողություններն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում դրանց հիման վրա լրամշակում է առաջադրանքի նախագիծը և համայնքի ղեկավարին տրամադրում դրա լրամշակված ու համաձայնեցված տարբերակը, ինչպես նաև գլխավոր հատակագծի մշակման համար ելակետային տվյալներ տրամադրող պետական մարմինների և կազմակերպությունների ցանկը:
14. Գլխավոր հատակագծի մշակման համար անհրաժեշտ է ելակետային նյութերի կազմը` համաձայն սույն կարգի N 2 հավելվածի:
15. Համայնքի ղեկավարն առաջադրանքի նախագծի լրամշակված տարբերակն ստանալուց հետո եռօրյա ժամկետում համայնքի բնակչությանը զանգվածային լրատվության միջոցներով իրազեկում է դրա հասարակական քննարկման օրվա և ժամի, ինչպես նաև մինչև քննարկումն առաջադրանքի բովանդակությանը ծանոթանալու հնարավորության մասին:
16. Քննարկումը կարող է նշանակվել դրա մասին իրազեկման օրվանից ոչ շուտ, քան 10-օր անց` 5-օրյա ժամկետում:
17. Համայնքի բնակիչները կարող են մինչև քննարկման օրը համայնքի ղեկավարին ներկայացնել առաջադրանքի նախագծի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ` անհրաժեշտ հիմնավորումներով:
18. Համայնքի ղեկավարն առաջադրանքի նախագծի հասարակական քննարկման արդյունքում արված դիտողությունների ու առաջարկությունների հիման վրա 10-օրյա ժամկետում լրամշակում է առաջադրանքի նախագիծը և այն հաստատում համայնքի ավագանու հավանությանն արժանանալուց հետո:
19. Համայնքի ղեկավարը (պատվիրատուն) առաջադրանքը հաստատելուց հետո` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ընտրված` նախագծային աշխատանքներ իրականացնող կապալառուի հետ (այսուհետ` կատարող) կնքում է պայմանագիր և տրամադրում անհրաժեշտ ծավալի ելակետային նյութերը: Պատվիրատուի և կատարողի համաձայնությամբ` կատարողը կարող է պայմանագրով ամրագրված պայմանների համաձայն հավաքել ելակետային նյութերը կամ դրանց մի մասը:
20. Գլխավոր հատակագծի կազմին և բովանդակությանը ներկայացվում են հիմնական պահանջները` համաձայն սույն կարգի NN 3 և 4 հավելվածների:
21. Պատվիրատուն նախագծային աշխատանքների ավարտից հետո գլխավոր հատակագիծը ներկայացնում է համապատասխան լիցենզիա ունեցող անձին` համալիր փորձաքննության: Նախագծային փաստաթղթերը կատարողի կողմից կարող են ներկայացվել փորձաքննության, եթե այդպիսի պայման նախատեսված է նախագծային աշխատանքների կապալի պայմանագրով: Փորձաքննությունն իրականացվում է պատվիրատուի (կամ պայմանագրով նախատեսված դեպքերում` կատարողի) և փորձաքննություն իրականացնողի միջև կնքվող պայմանագրի համաձայն:
22. Համայնքի ղեկավարը փորձաքննության դրական եզրակացությունն ստանալուց հետո եռօրյա ժամկետում հասարակությանն իրազեկում է համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 28-ի «Կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին իրազեկման և հրապարակված քաղաքաշինական ծրագրերի ու նախագծերի քննարկմանը և որոշումների ընդունմանը հասարակայնության ներկայացուցիչների մասնակցության կարգը սահմանելու մասին» N 660 որոշմամբ հաստատված կարգի, որից հետո գլխավոր հատակագիծը ներկայացնում է մարզպետին` համաձայնեցման:
23. Մարզպետը 5-օրյա ժամկետում համաձայնություն է տալիս գլխավոր հատակագծին և այն ներկայացնում շահագրգիռ պետական կառավարման մարմիններ` համաձայնեցման:
24. Շահագրգիռ պետական կառավարման մարմինները 15-օրյա ժամկետում համաձայնեցնում են գլխավոր հատակագիծը կամ մարզպետին են ներկայացնում իրենց առաջարկություններն ու դիտողությունները:
25. Մարզպետը շահագրգիռ պետական մարմինների համաձայնությունն ստանալուց հետո եռօրյա ժամկետում գլխավոր հատակագիծն իր եզրակացության հետ միասին տրամադրում է համայնքի ղեկավարին:
26. Համայնքի ղեկավարը մարզպետի և շահագրգիռ պետական մարմինների դրական եզրակացությունն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում գլխավոր հատակագիծը ներկայացնում է համայնքի ավագանուն` հաստատման:
27. Գլխավոր հատակագիծը մշակվում է 3 բնօրինակից, որոնցից մեկական օրինակը մնում է մարզպետարանում, համայնքի ղեկավարի և կատարողի մոտ: Գլխավոր հատակագծի նախագծի մեկ օրինակը մագնիսական (կամ թղթային) կրիչով ներկայացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն:
28. Գլխավոր հատակագծի նախագծային փաստաթղթերի կազմում հաստատված հողերի գոտիավորման և օգտագործման սխեմայի մեկ օրինակը մագնիսական (կամ թղթային) կրիչով ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե:
29. Գլխավոր հատակագծում ցանկացած փոփոխություն կարող է կատարվել նույն կարգով, ինչով հաստատվում է գլխավոր հատակագիծը:
30. Գլխավոր հատակագծի փորձաքննության, համաձայնեցման և հաստատման ժամանակ ծագող վեճերը լուծվում են Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Մ. Թոփուզյան | 
| 
 Հավելված N 1  | 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
1. Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական համայնքների գլխավոր հատակագծերի (այսուհետ` գլխավոր հատակագիծ) նախագծման առաջադրանքում նշվում են`
ա) համայնքի անվանումը, հիմնական բնութագիրը (տարածքը, հողային ֆոնդի փաստացի բաշխումը, բնակչության թիվը, ռեսուրսների հիմնական տեսակները, արտադրության գերիշխող ճյուղերը, ինժեներատրանսպորտային ապահովվածությունը, զարգացման հիմնական հեռանկարները).
բ) նախագծման հիմքը.
գ) տվյալներ նախկինում հաստատված քաղաքաշինական և հողաշինարարական ծրագրային փաստաթղթերի մասին.
դ) համայնքի զարգացման ծրագրից բխող` համայնքի ճարտարապետահատակագծային և գործառական զարգացմանը, տրանսպորտային սպասարկման կազմակերպմանը, ինչպես նաև շրջակա միջավայրի, լանդշաֆտների պահպանությանն ու կատարելագործմանը, պատմության և մշակույթի հուշարձանների պահպանությանը ներկայացվող հիմնական պահանջները.
ե) հաստատված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերով առաջարկվող համայնքի տարածքային զարգացման հեռանկարային ուղղությունները.
զ) բնակավայրի (բնակավայրերի) տարածքային զարգացմանը ներկայացվող պահանջները.
է) քաղաքաշինական, գյուղատնտեսական, բնապահպանական, պատմամշակութային և այլ սահմանափակումներին, ինչպես նաև հատուկ կարգավորման դրույթներին վերաբերող պահանջները.
ը) ինժեներաերկրաբանական նախապատրաստմանը, բնական և տեխնածին վտանգավոր երևույթներից տարածքների պաշտպանության միջոցառումներին, հողերի պահպանությանը, քաղաքացիական պաշտպանության միջոցառումներին ներկայացվող հիմնական պահանջները.
թ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական համայնքների գլխավոր հատակագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը հաստատելու մասին» N 609-Ն որոշմամբ հաստատված կարգի N 3 հավելվածին համապատասխան գրաֆիկական ու տեքստային մասերին ներկայացվող պահանջները (գծագրերի թիվը` համապատասխան մասշտաբներով, տեքստային մասի կազմը և ծավալը).
ժ) նախագծային նյութերի ձևին և բովանդակությանը ներկայացվող լրացուցիչ պահանջները.
ժա) համայնքի զարգացմանն առնչվող պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների որոշումները:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական համայնքների գլխավոր հատակագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը հաստատելու մասին» N 609-Ն որոշմամբ հաստատված կարգի 6-րդ և 7-րդ կետերով սահմանված դեպքերում`
ա) հողերի գոտիավորման և օգտագործման սխեմայի նախագծման առաջադրանքները կազմվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.
բ) գոտիավորման նախագծերի առաջադրանքները կազմվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի «Բնակավայրերի տարածքների գոտևորման նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը հաստատելու մասին» N 408 որոշմամբ սահմանված կարգով:
3. Սույն հավելվածի 2-րդ կետի «ա» և (կամ) «բ» ենթակետերով սահմանված նախագծման առաջադրանքները (առաջադրանքը) կցվում են (է) սույն հավելվածի 1-ին կետին համապատասխան կազմված համայնքի գլխավոր հատակագծի նախագծման առաջադրանքին և կազմում դրա անբաժանելի մասը:
4. Գլխավոր հատակագծերի ու հողերի գոտիավորման և օգտագործման սխեմաների համատեղ մշակման պարագայում սույն հավելվածի 1-ին կետի «է» և «ը» ենթակետերի պահանջները համատեղվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի «Հողերի գոտևորման և օգտագործման սխեմաների մշակման ու հաստատման կարգը հաստատելու մասին» N 625-Ն որոշմամբ հաստատված կարգի N 2 հավելվածի «ե» և «զ» կետերի հետ:
| 
 Հավելված N 2  | 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵԼԱԿԵՏԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻ ԿԱԶՄԸ
Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական համայնքների գլխավոր հատակագծերի (այսուհետ` գլխավոր հատակագիծ) նախագծման համար անհրաժեշտ ելակետային նյութերի կազմը ներառում է`
ա) տարածքի ուսումնասիրվածության մասին տեղեկություններ, այդ թվում` տարածքի` սահմանված կարգով հաստատված սեյսմիկ միկրոշրջանացման քարտեզը, ինժեներաերկրաբանական շրջանացման (պայմանների) քարտեզը, գեոդեզիական հանույթներ, կադաստրային քարտեզագրման նյութեր, հողօգտագործման քարտեզներ և այլն, արխիվային նյութերի ցանկը (առկայության դեպքում).
բ) տվյալներ տարածքի փաստացի օգտագործման, իրավիճակի և զարգացման հեռանկարների մասին.
գ) տեղեկություններ էկոլոգիական իրավիճակի, սանիտարահիգիենիկ և հակահրդեհային պայմանների մասին.
դ) դեմոգրաֆիական տվյալներ.
ե) տվյալներ բնակելի, հասարակական, արտադրական շենքերի կառուցապատման, կոմունալ տնտեսության, ինժեներատրանսպորտային ենթակառուցվածքի մասին.
զ) տվյալներ նյութերի բնական, բուժական, առողջարարական և այլ պաշարների մասին.
է) տվյալներ հաստատված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի, պատմաճարտարապետական հատակագծերի, պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գոտիների նախագծերի մասին.
ը) համայնքի զարգացմանն առնչվող պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմնի որոշումների պատճենները.
թ) առաջադրանքով ամրագրված լրացուցիչ պահանջին վերաբերող նյութեր:
| 
 Հավելված N 3  | 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ԿԱԶՄԻՆ ՈՒ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
1. Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական համայնքների գլխավոր հատակագծերի (այսուհետ` գլխավոր հատակագիծ) նախագծային փաստաթղթերի կազմում պարտադիր մշակվում են գոտիավորման փաստաթղթերը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական համայնքների գլխավոր հատակագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը հաստատելու մասին» N 609-Ն որոշմամբ հաստատված կարգի 6-րդ և 7-րդ կետերով սահմանված կարգով:
2. Հողերի գոտիավորման և օգտագործման սխեման մշակվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
3. Գոտիավորման նախագծերը մշակվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի «Բնակավայրերի տարածքների գոտևորման նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը հաստատելու մասին» N 408 որոշմամբ սահմանված կարգով:
4. Գլխավոր հատակագծի նախագծային նյութերը բաղկացած են գրաֆիկական ու տեքստային մասերից:
5. Գրաֆիկական մասի գծագրերը ներկայացվում են համաձայն առաջադրանքի (Մ1:5000 և Մ1:10000): Առանձին դեպքերում մասշտաբը կարող է ճշտվել պատվիրատուի առաջադրանքով:
6. Գլխավոր հատակագծի համար որպես հանութային հիմք օգտագործվում են տեղագրական հանույթները, ինժեներաերկրաբանական, միկրոսեյսմաշրջանացման, կադաստրային և հողաշինարարական քարտեզները:
7. Տարածքի փաստացի օգտագործման հատակագծում (հենակետային հատակագիծ) ցույց են տրվում`
ա) տարածքի հատակագծային և ծավալատարածական կառուցվածքը (բնակելի, հասարակական, ընդհանուր օգտագործման, արտադրական, գյուղատնտեսական, կոմունալ-պահեստային և այլ տարածքները` ըստ գործառական նշանակության (հողատեսքերի), հարկայնության և տեխնիկական բնութագրի).
բ) տրանսպորտային (այդ թվում` արտաքին տրանսպորտային) կապերը և ճանապարհային ցանցը.
գ) ինժեներական ենթակառուցվածքի տարածքները և ուղեգծերը.
դ) բնության հատուկ պահպանվող տարածքների սահմանները.
ե) պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գոտիների սահմանները.
զ) քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների սահմանները.
է) հողի սահմաններն ըստ սեփականության ձևի` պետության, համայնքի և մասնավոր.
ը) բնակավայրի փաստացի սահմանագիծը.
թ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպված հողահատկացումները:
8. Տարածքի համալիր գնահատման հատակագծում ցույց են տրվում`
ա) ինժեներաերկրաբանական շրջանացման և սեյսմիկ միկրոշրջանացման քարտեզագրական նյութերը.
բ) օգտակար հանածոների տեղադիրքի սահմանները.
գ) բնական ու տեխնածին վտանգավոր երևույթների պատճառով կառուցապատման և այլ նպատակներով հողօգտագործման համար անբարենպաստ տարածքները.
դ) միջավայրն աղտոտող արդյունաբերական օբյեկտների տարածքներն ու սանիտարապաշտպանիչ գոտիները.
ե) առողջարանների, ջրամբարների, ջրամատակարարման ակունքների, ինժեներատրանսպորտային ենթակառուցվածքների տարածքները, սանիտարապաշտպանիչ և պահպանման գոտիները.
զ) էկոլոգիական իրավիճակի նկարագիրը.
է) աղմուկի, էլեկտրամագնիսական ճառագայթման, ռադիոակտիվ աղտոտվածության և այլ էկոլոգիական խախտումների գոտիները.
ը) տարածքների օգտագործման և կառուցապատման վրա ազդող մյուս գործոններն ու սահմանափակումները:
9. Տրանսպորտի ուրվագծում ցույց են տրվում`
ա) արտաքին տրանսպորտի (երկաթուղային գծեր և կայարաններ, օդանավակայաններ, կամուրջներ, ուղեկամուրջներ, թունելներ, ճոպանուղիներ և այլն) տարածքները և կառույցները.
բ) ճանապարհների ցանցը և դրանց դասակարգումը.
գ) հասարակական տրանսպորտի ուղիների ու կառուցվածքների տեղադրումը (մետրոպոլիտենի դեպո, տրամվայների, տրոլեյբուսների և ավտոբուսների հավաքակայաններ, մարդատար ավտոմեքենաների խոշոր ավտոկանգառներ և ավտոհանգրվաններ):
10. Ինժեներական ենթակառուցվածքների և տարածքի ինժեներական նախապատրաստման ուրվագծում ցույց են տրվում`
ա) տարածքի ինժեներական սարքավորումների հիմնական կառուցվածքները.
բ) խողովակաշարերի մայրուղիները (ջրագիծ, կոյուղի, ջերմամատակարարում, գազամատակարարում, բարձր լարման էլեկտրահաղորդման գծեր, կապի հիմնական գծեր և այլն).
գ) հիդրոտեխնիկական կառույցները.
դ) մեծ ծավալի հողային աշխատանքներ պահանջող տարածքները (տորֆահանում, դրենաժ և այլն):
11. Լանդշաֆտային կազմակերպման ուրվագծում ցույց են տրվում`
ա) համայնքի սահմաններում ընդգրկված գյուղատնտեսական, անտառային, ջրային և այլ նպատակային նշանակության, ինչպես նաև քաղաքային (գյուղական) բնակավայրերում ներառված բնական համալիրի տարածքները.
բ) լանդշաֆտների դասակարգումն ու գնահատումը` ներառելով ինչպես բնության հատուկ պահպանվող, այնպես էլ բնական համալիրի այլ, այդ թվում` հետընթաց ապրող (դեգրադացվող) տարածքները.
գ) դասակարգված և գնահատված լանդշաֆտային գոտիների առանձնացումն ըստ օգտագործման ռեժիմների.
դ) լանդշաֆտի առանձնահատուկ և էական հատկանիշների պահպանության միջոցառումները.
ե) լանդշաֆտի զարգացման, վերականգնման կամ կազմավորման (ստեղծման) վերաբերյալ նախագծային առաջարկությունները:
12. Համայնքի տարածքային զարգացման հատակագծում (հիմնական գծագիր) տարածքի փաստացի օգտագործման հատակագծի և տարածքի համալիր գնահատման հատակագծի վերլուծության հիման վրա ցույց են տրվում`
ա) սույն հավելվածի 7-րդ կետի «ա»-«ը» ենթակետերում նշված համապատասխան դրույթների զարգացման և կատարելագործման վերաբերյալ նախագծային առաջարկությունները.
բ) սույն հավելվածի 8-11-րդ կետերում նշված համապատասխան դրույթների հիմնական նախագծային լուծումները.
գ) բնակավայրի (բնակավայրերի) տարածքային զարգացման վերաբերյալ նախագծային առաջարկությունները.
դ) գլխավոր հատակագծի իրականացման առաջնահերթ միջոցառումների ծրագիրը` առաջնահերթ կառուցապատման ենթակա տարածքների առանձնացմամբ (7-10 տարվա հեռանկարով):
13. «Համայնքի դիրքը մարզի տարաբնակեցման համակարգում» ուրվագծում
(Մ 1:50000 կամ Մ 1:25000) ցույց են տրվում`
ա) համայնքի հիմնական գործառական, ինժեներական, տրանսպորտային և հատակագծային կապերը շրջապատի հետ (մարզի սահմաններում).
բ) մարզի վարչատարածքային բաժանումը:
14. Սույն հավելվածի 7-12-րդ կետերում նշված գծագրերից յուրաքանչյուրն իր հերթին կարող է բաժանվել համապատասխան թվով շերտերի (ըստ առանձին հատակագծային գործոնների հագեցվածության, ինչպես նաև տարածքային պլանավորման գործընթացում դրանց նշանակության):
15. Գլխավոր հատակագծի կազմում կարող են մշակվել այլ ուրվագծեր, որոնց կազմը, բովանդակությունը և մասշտաբը նշվում են նախագծման առաջադրանքում:
16. Գլխավոր հատակագծի տեքստային մասը ներառում է`
ա) գլխավոր հատակագծի հիմնական դրույթների, համայնքի տարածքային կազմակերպման և զարգացման փուլերի հիմնավորումները` սույն հավելվածի 11-րդ կետում նշված դրույթներին համապատասխան.
բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական համայնքների գլխավոր հատակագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը հաստատելու մասին» N 609-Ն որոշմամբ հաստատված կարգի N 4 հավելվածում ներկայացված գլխավոր հատակագծի տեխնիկատնտեսական ցուցանիշները:
| 
 Հավելված N 4  | 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ
1. Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական համայնքների գլխավոր հատակագծերի (այսուհետ` գլխավոր հատակագիծ) տեխնիկատնտեսական ցուցանիշները ներկայացվում են հետևյալ փուլերի համար`
ա) գլխավոր հատակագծի մշակման ելակետային տարվա,
բ) գլխավոր հատակագծի իրականացման առաջնահերթ ծրագրային փուլի,
գ) գլխավոր հատակագծի իրականացման հեռանկարային փուլերի (խոշորացված ցուցանիշներով):
2. Կոմունալ-կենցաղային և արտադրական կարիքների համար էլեկտրաէներգիայի, ջերմության, ջրի, գազի պահանջարկի, տնտեսական ու խմելու ջրերի և արտադրական կեղտաջրերի արտանետման ծավալների ցուցանիշներն ընդունվում են ըստ մարզային և քաղաքային ծառայությունների տվյալների:
3. Անհրաժեշտության դեպքում կարող են ավելացվել այլ ցուցանիշներ:
4. Գլխավոր հատակագծերի հիմնական տեխնիկատնտեսական ցուցանիշներն են`
| 
 Ցուցանիշը  | 
 Չափի միավորը  | 
| 
 1  | 
 2  | 
| 
 1. Տարածքը  | 
|
| 
 Համայնքի վարչական սահմաններում ընդգրկված հողերի ընդհանուր մակերեսը՝ ընդամենը  | 
 հա  | 
| 
 այդ թվում՝  | 
 
  | 
| 
 բնակավայրերի փաստացի սահմաններում ընդգրկված հողեր  | 
 հա/տոկոս (ընդհանուր տարածքից)  | 
| 
 բնակավայրերի նախագծային սահմաններում ընդգրկված հողեր  | 
 հա/տոկոս (ընդհանուր տարածքից)  | 
| 
 բնակավայրերի հողեր,  | 
 հա/տոկոս (ընդհանուր տարածքից)  | 
| 
 որից`  | 
 
  | 
| 
 բնակելի կառուցապատման  | 
 հա/տոկոս (ընդհանուր տարածքից)  | 
| 
 հասարակական կառուցապատման  | 
 հա/տոկոս (ընդհանուր տարածքից)  | 
| 
 խառը կառուցապատման  | 
 հա/տոկոս (ընդհանուր տարածքից)  | 
| 
 ընդհանուր օգտագործման,  | 
 հա/տոկոս (ընդհանուր տարածքից)  | 
| 
 որից`  | 
 
  | 
| 
 ընդհանուր օգտագործման կանաչապատ տարածքներ  | 
 հա/տոկոս (ընդհանուր տարածքից)  | 
| 
 փողոցներ, հրապարակներ  | 
 հա/տոկոս (ընդհանուր տարածքից)  | 
| 
 այլ տարածքներ  | 
 հա/տոկոս (ընդհանուր տարածքից)  | 
| 
 այլ հողեր  | 
 հա/տոկոս (ընդհանուր տարածքից)  | 
| 
 արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր,  | 
 հա/տոկոս (ընդհանուր տարածքից)  | 
| 
 որից՝  | 
 
  | 
| 
 արդյունաբերական օբյեկտների  | 
 հա/տոկոս (ընդհանուր տարածքից)  | 
| 
 գյուղատնտեսական արտադրական օբյեկտների  | 
 հա/տոկոս (ընդհանուր տարածքից)  | 
| 
 պահեստարանների  | 
 հա/տոկոս (ընդհանուր տարածքից)  | 
| 
 ընդերքի օգտագործման  | 
 հա/տոկոս (ընդհանուր տարածքից)  | 
| 
 էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների հողեր,  | 
 հա/տոկոս (ընդհանուր տարածքից)  | 
| 
 որից՝  | 
 
  | 
| 
 էներգետիկայի  | 
 հա/տոկոս (ընդհանուր տարածքից)  | 
| 
 կապի  | 
 հա/տոկոս (ընդհանուր տարածքից)  | 
| 
 տրանսպորտի  | 
 հա/տոկոս (ընդհանուր տարածքից)  | 
| 
 կոմունալ ենթակառուցվածքների  | 
 հա/տոկոս (ընդհանուր տարածքից)  | 
| 
 հատուկ պահպանվող տարածքների հողեր,  | 
 հա/տոկոս (ընդհանուր տարածքից)  | 
| 
 որից՝  | 
 
  | 
| 
 բնապահպանական  | 
 հա/տոկոս (ընդհանուր տարածքից)  | 
| 
 առողջարարական նպատակներով նախատեսված  | 
 հա/տոկոս (ընդհանուր տարածքից)  | 
| 
 հանգստի համար նախատեսված  | 
 հա/տոկոս (ընդհանուր տարածքից)  | 
| 
 պատմական և մշակութային  | 
 հա/տոկոս (ընդհանուր տարածքից)  | 
| 
 հատուկ նշանակության հողեր  | 
 հա/տոկոս (ընդհանուր տարածքից)  | 
| 
 գյուղատնտեսական նշանակության հողեր,  | 
 հա/տոկոս (ընդհանուր տարածքից)  | 
| 
 որից՝  | 
 
  | 
| 
 վարելահող  | 
 հա/տոկոս (ընդհանուր տարածքից)  | 
| 
 բազմամյա տնկարկներ  | 
 հա/տոկոս (ընդհանուր տարածքից)  | 
| 
 խոտհարքներ  | 
 հա/տոկոս (ընդհանուր տարածքից)  | 
| 
 արոտավայրեր  | 
 հա/տոկոս (ընդհանուր տարածքից)  | 
| 
 այլ հողատեսքեր  | 
 հա/տոկոս (ընդհանուր տարածքից)  | 
| 
 անտառային հողեր  | 
 հա/տոկոս (ընդհանուր տարածքից)  | 
| 
 ջրային հողեր  | 
 հա/տոկոս (ընդհանուր տարածքից)  | 
| 
 պահուստային հողեր  | 
 հա/տոկոս (ընդհանուր տարածքից)  | 
| 
 2. Տարածքն ըստ սեփականության ձևերի  | |
| 
 պետական սեփականություն  | 
 հա/տոկոս (ընդհանուր տարածքից)  | 
| 
 համայնքի սեփականություն  | 
 հա/տոկոս (ընդհանուր տարածքից)  | 
| 
 ֆիզիկական և իրավաբանական անձանց սեփականություն  | 
 հա/տոկոս (ընդհանուր տարածքից)  | 
| 
 3. Դեմոգրաֆիական տվյալներ  | |
| 
 բնակչության թիվը  | 
 հազ. մարդ  | 
| 
 բնակչության խտությունը  | 
 հազ. մարդ/հա  | 
| 
 բնակչության տարիքային կազմը, այդ թվում՝  | 
 
  | 
| 
 մինչև 15 տարեկան երեխաներ  | 
 հազ. մարդ/ տոկոս  | 
| 
 աշխատունակ հասակի բնակչություն  | 
 հազ. մարդ/ տոկոս  | 
| 
 թոշակառու բնակչություն  | 
 հազ. մարդ/ տոկոս  | 
| 
 4. Բնակելի ֆոնդը  | |
| 
 ընդհանուր բնակելի ֆոնդը  | 
 հազ. քառ. մ  | 
| 
 ընդհանուր մակերես  | 
 
  | 
| 
 որից՝  | 
 
  | 
| 
 բազմաբնակարան տներ  | 
 բնակ.մակերեսը/ տոկոս (ընդհանուր բնակ.մակերեսից)  | 
| 
 մենատներ  | 
 բնակ.մակերեսը/ տոկոս (ընդհանուր բնակ.մակերեսից)  | 
| 
 Բնակելի ֆոնդն՝ ըստ հարկայնության՝  | 
 բնակ.մակերեսը/ տոկոս (ընդհանուր բնակ.մակերեսից)  | 
| 
 1-2-հարկանի  | 
 բնակ.մակերեսը/ տոկոս (ընդհանուր բնակ.մակերեսից)  | 
| 
 3-4-հարկանի  | 
 բնակ.մակերեսը/ տոկոս (ընդհանուր բնակ.մակերեսից)  | 
| 
 5 հարկ և ավելի  | 
 բնակ.մակերեսը/ տոկոս (ընդհանուր բնակ.մակերեսից)  | 
| 
 Բնակչության միջին ապահովվածությունը բնակելի ընդհանուր մակերեսով  | 
 քառ. մ/մարդ  | 
| 
 Առկա բնակելի ֆոնդի նվազումը  | 
 քառ. մ/մարդ  | 
| 
 այդ թվում`  | 
 
  | 
| 
 ըստ տեխնիկական վիճակի  | 
 քառ. մ/մարդ  | 
| 
 ըստ վերակառուցման  | 
 քառ. մ/մարդ  | 
| 
 ըստ այլ պատճառների (սանիտարապաշտպանիչ գոտիների կազմակերպում, վերակառուցում և այլն)  | 
 քառ. մ/մարդ  | 
| 
 5. Բնակչության մշակութային և կենցաղային սպասարկման համակարգը  | |
| 
 մանկական նախադպրոցական կազմակերպություններ  | 
 տեղ  | 
| 
 ընդամենը / 1000 մարդ  | 
 
  | 
| 
 հանրակրթական դպրոցներ  | 
 տեղ  | 
| 
 ընդամենը / 1000 մարդ  | 
 
  | 
| 
 հիվանդանոցներ  | 
 մահճակալ  | 
| 
 ընդամենը / 1000 մարդ  | 
 հերթում հաճախում  | 
| 
 ընդամենը / 1000 մարդ  | 
 
  | 
| 
 առևտրի  | 
 քառ. մ առևտր. մակերես  | 
| 
 ընդամենը / 1000 մարդ  | 
 
  | 
| 
 կենցաղային սպասարկման  | 
 աշխ. տեղ  | 
| 
 ընդամենը / 1000 մարդ  | 
 
  | 
| 
 առողջարանային հանգստի հիմնարկներ  | 
 տեղ  | 
| 
 ընդամենը / 1000 մարդ  | 
 
  | 
| 
 այդ թվում`  | 
 
  | 
| 
 հանգստյան տներ, պանսիոնատներ և այլն (առողջարանային քաղաքների համար՝ հյուրանոցները ներառյալ)  | 
 տեղ  | 
| 
 երեխաների համար ճամբարներ  | 
 տեղ  | 
| 
 6. Տրանսպորտային սպասարկում  | |
| 
 Ուղևորատար հասարակական տրանսպորտի գծերի երկարությունը՝ ընդամենը  | 
 
  | 
| 
 այդ թվում`  | 
 
  | 
| 
 էլեկտրաֆիկացված երկաթուղի  | 
 կրկնակի ուղեգիծ/ կմ  | 
| 
 մետրոպոլիտեն  | 
 կրկնակի ուղեգիծ/ կմ  | 
| 
 տրամվայ  | 
 կրկնակի ուղեգիծ/ կմ  | 
| 
 տրոլեյբուս  | 
 կրկնակի ուղեգիծ/ կմ  | 
| 
 ավտոբուս  | 
 կրկնակի ուղեգիծ/ կմ  | 
| 
 ճոպանուղի  | 
 կրկնակի ուղեգիծ/ կմ  | 
| 
 Մայրուղային ճանապարհների և փողոցների երկարությունը՝ ընդամենը  | 
 կմ  | 
| 
 այդ թվում`  | 
 
  | 
| 
 արագընթաց շարժման մայրուղային ճանապարհների  | 
 կմ  | 
| 
 չընդհատվող շարժման համաքաղաքային նշանակության մայրուղիների  | 
 կմ  | 
| 
 Արտաքին տրանսպորտ  | 
 
  | 
| 
 այդ թվում`  | 
 
  | 
| 
 էլեկտրաֆիկացված երկաթուղի  | 
 կրկնակի ուղու կմ  | 
| 
 ավտոբուս  | 
 ուղու կմ  | 
| 
 օդային տրանսպորտ  | 
 ուղու կմ  | 
| 
 Կամուրջներ, ուղեկամուրջներ, տրանսպորտային հանգույցներ  | 
 ուղու կմ  | 
| 
 Փողոցաճանապարհային ցանցի խտություն  | 
 կմ/քառ. կմ  | 
| 
 քաղաքային (գյուղական) կառուցապատման սահմաններում  | 
 կմ/քառ. կմ  | 
| 
 7. Ինժեներական սարքավորումներ և բարեկարգում  | |
| 
 Ընդհանուր ջրօգտագործում  | 
 հազ. խոր. մ / օր  | 
| 
 - տնտեսական-խմելու նպատակով  | 
 հազ. խոր. մ / օր  | 
| 
 - արտադրական կարիքների համար  | 
 հազ. խոր. մ / օր  | 
| 
 Ջրամատակարարման համակարգի գլխամասային կառույցների հզորություն  | 
 հազ. խոր. մ / օր  | 
| 
 Ջրամատակարարման օգտագործման աղբյուրներ  | 
 հազ. խոր. մ / օր  | 
| 
 Մաքուր ջրօգտագործում  | 
 լ/օր  | 
| 
 այդ թվում՝  | 
 
  | 
| 
 տնտեսական-խմելու նպատակով  | 
 լ/օր  | 
| 
 Կոյուղի  | 
 հազ. խոր. մ /օր  | 
| 
 Կեղտաջրերի ընդհանուր ելքը՝ ընդամենը  | 
 հազ. խոր. մ /օր  | 
| 
 այդ թվում՝  | 
 
  | 
| 
 կենցաղային կոյուղի  | 
 հազ. խոր. մ /օր  | 
| 
 արտադրական կոյուղի  | 
 հազ. խոր. մ /օր  | 
| 
 Կոյուղու մաքրման կայանների արտադրողականություն  | 
 հազ. խոր. մ /օր  | 
| 
 Էլեկտրամատակարարում  | 
 
  | 
| 
 Էլեկտրաէներգիայի գումարային օգտագործում  | 
 կՎտ.ժամ/տարի  | 
| 
 այդ թվում`  | 
 
  | 
| 
 արտադրական օբյեկտների կարիքների համար  | 
 կՎտ.ժամ/տարի  | 
| 
 կոմունալ-կենցաղային կարիքների համար  | 
 կՎտ.ժամ/տարի  | 
| 
 1 մարդու կողմից տարեկան էլեկտրաէներգիայի օգտագործում  | 
 կՎտ / ժամ  | 
| 
 այդ թվում`  | 
 
  | 
| 
 կոմունալ-կենցաղային կարիքների համար  | 
 կՎտ / ժամ  | 
| 
 Էլեկտրաբեռնվածության ծածկման աղբյուրներ  | 
 մլն կՎտ  | 
| 
 այդ թվում`  | 
 
  | 
| 
 Ջերմամատակարարում  | 
 
  | 
| 
 Բնակավայրի վառելիքային հաշվեկշռում գազի տեսակարար կշիռը  | 
 տոկոս  | 
| 
 Գազի օգտագործումը՝ ընդամենը  | 
 մլն խոր. մ  | 
| 
 այդ թվում`  | 
 
  | 
| 
 կոմունալ-կենցաղային կարիքների համար  | 
 մլն խոր. մ  | 
| 
 արտադրական կարիքների համար  | 
 մլն խոր. մ  | 
| 
 Մակերևութային ջրերի հեռացման ցանց  | 
 կմ  | 
| 
 Փողոցային ցանցի ընդհանուր երկարություն  | 
 կմ  | 
| 
 8. Տարածքի ինժեներական նախապատրաստում  | |
| 
 Տարածքի պաշտպանությունը ջրածածկումից  | 
 
  | 
| 
 մակերեսը  | 
 հա  | 
| 
 պաշտպանիչ կառույցների երկարությունը  | 
 կմ  | 
| 
 Գետափերի ամրացում  | 
 կմ  | 
| 
 Տարածքի սահմաններում ստորգետնյա ջրերի մակարդակի իջեցում և այլ միջոցառումներ  | 
 հա  | 
| 
 Տարածքի սանիտարական մաքրում  | 
 հա  | 
| 
 Կենցաղային աղբի ծավալը  | 
 հազ. խոր. մ  | 
| 
 Աղբի այրման և աղբավերամշակման կազմակերպություններ  | 
 միավոր/հազ.մ՝  | 
| 
 9. Շրջակա միջավայրի պաշտպանություն  | |
| 
 Աղտոտվածության աղբյուրներից, աղմուկի ներգործությունից պաշտպանող սանիտարապաշտպանիչ գոտիներ՝ ընդամենը  | 
 հա  | 
| 
 այդ թվում`  | 
 
  | 
| 
 կանաչապատում  | 
 հա  | 
| 
 Մթնոլորտի օդի աղտոտվածության մակարդակը  | 
 սահմանային թույլատրելի խտությունից  | 
| 
 Ջրամբարների աղտոտվածության մակարդակը  | 
 սահմանային թույլատրելի խտությունից  | 
| 
 Հողի և ընդերքի աղտոտվածության մակարդակը  | 
 սահմանային թույլատրելի խտությունից  | 
| 
 Աղմուկի ազդեցության մակարդակը  | 
 դեցիբել (ԴՑԲ)  | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 29.12.2011, N 1920-Ն | 28.01.2012, N 609-Ն | |
| 01.04.2010, N 331-Ն | 24.04.2010, N 609-Ն | |
| 14.09.2006, N 1644-Ն | 16.12.2006, N 609-Ն | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|