Basic information
Number
ՀՕ-200-Ն
Type
Օրենք
Act type
Հիմնական ակտ (26.11.2016-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2016.11.16/83(1263) Հոդ.1115
Enactment organisation
ՀՀ Ազգային ժողով
Enactment date
27.10.2016
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
12.11.2016
Effective date
26.11.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2016 թվականի հոկտեմբերի 27-ին

 

«ԳՐԱՎԱՏՆԵՐԻ ԵՎ ԳՐԱՎԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 3-ի ՀՕ-43-Ն օրենքի 7-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասի «գ» կետը «արժեթղթեր (բացառությամբ բաժնետոմսերի)» բառերից հետո լրացնել «և ածանցյալ ֆինանսական գործիքներ» բառերով.

2) 2-րդ մասի «ա» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) վարկային միջոցների ձեռքբերման համար տեղաբաշխել պարտատոմսեր, այլ արժեթղթեր կամ ածանցյալ ֆինանսական գործիքներ, ներգրավել միջոցներ այլ կերպ, քան նախատեսված է սույն հոդվածի 1-ին մասով.»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2016 թ. նոյեմբերի 12

Երևան

ՀՕ-200-Ն