Basic information
Number
N 1051-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (12.11.2016-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
11.11.2016
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
11.11.2016
Effective date
12.11.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 նոյեմբերի 2016 թվականի N 1051-Ա

 

ԷՄԻԼ ՏԱՐԱՍՅԱՆԻ, ԱՐՄԵՆ ԵԳԱՆՅԱՆԻ ԵՎ ՍԱՄՎԵԼ ՊԱՐԱՆՅԱՆԻ` ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. «Եվրասիական շաբաթ» ամենամյա ցուցահանդեսային համաժողովի գործնական ծրագրին մասնակցելու նպատակով 2016 թվականի հոկտեմբերի 25-27-ը Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանի, 2016 թվականի հոկտեմբերի 25-28-ը Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի արդյունաբերության զարգացման վարչության պետ Արմեն Եգանյանի և Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի արդյունաբերության զարգացման վարչության գլխավոր մասնագետ Սամվել Պարանյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին՝ ապահովել եռօրյա ժամկետում Էմիլ Տարասյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2016 թ. նոյեմբերի 11

Երևան