Basic information
Number
N 1091-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (24.11.2016-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
23.11.2016
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
23.11.2016
Effective date
24.11.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 նոյեմբերի 2016 թվականի N 1091-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 1075-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հուլիսի 21-ի N 527-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1075-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 1-ին կետով հաստատված ցանկում`

ա. «էներգետիկայի» բառը փոխարինել «էներգետիկ ենթակառուցվածքների» բառերով,

բ. «էկոնոմիկայի» բառը փոխարինել «տնտեսական զարգացման և ներդրումների» բառերով,

գ. «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ» բառերը փոխարինել «Հայաստանի զարգացման հիմնադրամ» բառերով,

դ. «ՀայՌուսգազարդ» բառերը փոխարինել «Գազպրոմ Արմենիա» բառերով.

2) 2-րդ կետի`

 ա. 1-ին ենթակետում «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանին`» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանին՝» բառերով,

բ. 2-րդ ենթակետում «Շավարշ Քոչարյանին`» բառերը փոխարինել «Ռոբերտ Հարությունյանին՝» բառերով,

գ. 3-րդ ենթակետում «էներգետիկայի» բառերը փոխարինել «էներգետիկ ենթակառուցվածքների» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2016 թ. նոյեմբերի 23

Երևան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation