Գլխավոր տեղեկություն
            
            
        
                
                
                
                
                
                
                
                
                    Ակտի տիպ
                    Հիմնական ակտ (01.12.2016-մինչ օրս)
                 
                
                
                
                
                
                
                    Սկզբնաղբյուր
                    ՀՀՊՏ 2016.11.30/86(1266) Հոդ.1146
                 
                
                
                
                    Ընդունող մարմին
                    ՀՀ կառավարություն
                 
                
                
                
                    Ընդունման ամսաթիվ
                    18.11.2016
                 
                
                
                
                    Ստորագրող մարմին
                    ՀՀ վարչապետ
                 
                
                
                
                    Ստորագրման ամսաթիվ
                    23.11.2016
                 
                
                
                
                    Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
                    01.12.2016
                 
                  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
 
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
 
18 նոյեմբերի 2016 թվականի N 1185-Ն
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1109-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 27-ի «Պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորների ցանկը հաստատելու, գործառույթների իրականացումն օպերատորին պատվիրակելու, գործառույթների ցանկը հաստատելու, օպերատորի հետ կնքվող ծառայությունների մատուցման պայմանագրի օրինակելի ձևը և օպերատորին առաջադրվող նվազագույն տեխնիկական պահանջները սահմանելու մասին» N 1109-Ն որոշման N 2 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր բաժիններով.
 
| « | 
| 
 Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության և մարմինների կողմից մատուցվող ծառայություններ, որոնց կապակցությամբ օպերատորն իրականացնում է դիմողի նույնականացման, պետական տուրքի գանձման, փաստաթղթերի ընդունման, փոխադրման և հանձնման գործառույթներ  |  
| 
 1. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման վկայականների կրկնօրինակների տրամադրում  |  
| 
 2. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման առկայության կամ բացակայության մասին տեղեկանքի տրամադրում  |  
| 
 3. Ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանքի տրամադրում  |  
| 
 4. Փաստաթղթերի ապոստիլային վավերացում  |  
| 
 ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից մատուցվող ծառայություններ, որոնց կապակցությամբ օպերատորն իրականացնում է դիմողի նույնականացման, պետական տուրքի գանձման, փաստաթղթերի ընդունման, փոխադրման և հանձնման գործառույթներ  |  
| 
 Օտարերկրյա պետություններ ներկայացնելու համար Հայաստանի Հանրապետությունում դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանքների տրամադրում  |    | 
»: | 
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
 
| 
 Հայաստանի Հանրապետության վարչապետ  | 
Կ. Կարապետյան | 
| 
   
2016 թ. նոյեմբերի 23 
Երևան  | 
 |