Basic information
Number
N 644-Ն
Type
Որոշում
Act type
Ինկորպորացիա (23.12.2016-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2016.06.29/50(1230) Հոդ.610
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
23.06.2016
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
24.06.2016
Effective date
30.06.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 հունիսի 2016 թվականի N 644-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1555-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Քաջարանի համայնքապետարանի համար գույք ձեռք բերելու նպատակով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանին 2016 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 13,414.014 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին» հոդվածով):

(1-ին կետը փոփ. 22.12.16 N 1317-Ն)

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1555-Ն որոշման N 11 հավելվածում կատարել լրացումներ` համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. հունիսի 24

Երևան

 

Հավելված

 ՀՀ կառավարության 2016 թվականի

 հունիսի 23-ի N 644-Ն որոշման

Change History
Changing Act Corresponding incorporation
22.12.2016, N 1317-Ն 23.12.2016, N 644-Ն
Changed acts
Changing Act Corresponding incorporation