Basic information
Number
թիվ 78
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (17.12.2015-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Опубликован на едином сайте
Enactment organisation
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Enactment date
14.10.2015
Signing organisation
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Signing date
14.10.2015
Effective date
17.12.2015

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 հոկտեմբերի 2015 թվականի

թիվ 78

քաղ. Աստանա

 

«ԱՆՎԱՎՈՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ


Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 877 որոշմամբ ընդունված «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգում (այսուհետ՝ ՄՄ ՏԿ 018/2011) կատարել հետեւյալ փոփոխությունները.

ա) ՄՄ ՏԿ 018/2011-ի թիվ 1 հավելվածում՝

ՄՄ ՏԿ 018/2011-ի թիվ 1 հավելվածի 4-րդ աղյուսակի 4-րդ, 7-17-րդ, 28-րդ, 38-րդ, 74-77-րդ, 82-րդ, 85-91-րդ, 96-103-րդ, 105-րդ, 106-րդ, 108-րդ, 110-րդ, 112-րդ, 115-րդ եւ 116-րդ կետերով սահմանված տեխնիկական կանոնակարգման օբյեկտների նկարագրությունը լրացնել «*» պայմանանշանով.

4-րդ աղյուսակից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ պարբերություն.

«* - մինչեւ 2017 թվականի հուլիսի 1-ը թույլատրվում է Ղազախստանի Հանրապետության տարածքում նշված արտադրանքի՝ առանց համապատասխանության պարտադիր գնահատման մասին փաստաթղթերի եւ առանց համապատասխանության ազգային նշանով (շուկայում շրջանառության նշան) մակնշման արտադրությունը եւ շրջանառության մեջ դնելը»:

բ) ՄՄ ՏԿ 018/2011-ի թիվ 2 հավելվածի մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:

2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարություններին՝ սույն Որոշման ուժի մեջ մտնելու օրվանից ապահովել շրջանառության մեջ բաց թողնված արտադրատեսակների հսկողությունը (վերահսկողությունը) լիազորված մարմինների կողմից՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով:

3. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի

Հանրապետությունից

Բելառուսի

Հանրապետությունից
 

Ղազախստանի

Հանրապետությունից

Ղրղզստանի

Հանրապետությունից

Ռուսաստանի

Դաշնությունից

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշևսկի

Բ. Սագինտաև

Վ. Դիլ

Ի. Շուվալով

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation