ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 հունվարի 2017 թվականի N 21-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 17-Ի N 329-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 17-ի «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1555-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունից գույքը հետ վերցնելու և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին գույք ամրացնելու մասին» N 329-Ն որոշման N 4 հավելվածը և N 6 հավելվածի N 1 աղյուսակը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
| Հայաստանի Հանրապետության | Կ. Կարապետյան | 
| 
 2017 թ. հունվարի 23 Երևան | 
| Հավելված N 1 | 
| Հավելված N 2 |