«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
15 փետրվարի 2017 թ.
Պետական գրանցման թիվ 60517079
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
| 2 փետրվարի 2017 թ. | N 72-Ն | 
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N 14-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2002 թվականի հունիսի 1-ի «Քաղաքացիական ծառայողների անձնական գործերը և գրանցամատյանը վարելու կարգը հաստատելու մասին» N 14-Ն որոշմամբ հաստատված հավելվածի`
1) 7-րդ կետի «ժե» և 31-րդ կետի «ժգ» ենթակետերն ուժը կորցրած ճանաչել.
2) 231-րդ կետի «7-րդ կետի «ա», «բ», «է», «ը», «ժ», «ժե»,» բառերը փոխարինել «7-րդ կետի «ա», «բ», «է», «ը», «ժ»,» բառերով.
3) Ձև N 7-ի 42-րդ և 43-րդ սյունակներից հանել «Վերջին ատեստավորումը Ամսաթիվը Արդյունքը» բառերը:
| Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ | Մ. Բադալյան |