Basic information
Number
N 254-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (01.01.2018-14.08.2023)
Status
Չի գործում
Source
ՀՀՊՏ 2017.03.22/17(1292) Հոդ.285
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
16.03.2017
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
17.03.2017
Effective date
01.01.2018
Interrupt date
14.08.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 մարտի 2017 թվականի N 254-Ն

 

ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎՈՒՄ ՊԱՐՏԱԴԻՐ ՆԵՐԱՌՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 55-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ ավելացված արժեքի հարկի վերադարձի հարկային հաշվում պարտադիր ներառվող տվյալներն են`

1) հաշվարկային փաստաթղթի սերիան ու համարը.

2) հաշվարկային փաստաթղթի դուրսգրման ամսաթիվը.

3) ապրանքի մատակարարման ամսաթիվը.

4) ավելացված արժեքի հարկի դրույքաչափն ու գումարը՝ առանձին սյունակով կամ տողով.

5) գործարքի առարկա հանդիսացող ապրանքի անվանացանկը, ապրանքի դասակարգիչն ու ապրանքի քանակը.

6) գործարքի առարկա հանդիսացող ապրանքի միավորի գինը, առևտրային զեղչը՝ առկայության դեպքում (այդ թվում՝ հրապարակային առևտրային զեղչը), ընդհանուր արժեքը.

7) ապրանք մատակարարող՝

ա. ավելացված արժեքի հարկ վճարողի ավելացված արժեքի հարկ վճարողի հաշվառման համարը,

բ. կազմակերպության դեպքում` կազմակերպության լրիվ անվանումը, գտնվելու և առաքման վայրի հասցեն, վերադարձի հաշիվն ստորագրելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի անունը, ազգանունը և ստորագրությունը,

գ. անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` ֆիզիկական անձի անունը, ազգանունը, «անհատ ձեռնարկատեր» կամ «ԱՁ» նշումը, բնակության վայրի հասցեն, առաքման վայրի հասցեն, վերադարձի հաշիվն ստորագրելու իրավասություն ունեցող անձի անունը, ազգանունը և ստորագրությունը.

8) ապրանք ձեռք բերող օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի անունը, ազգանունը, բնակության երկիրը, բնակության վայրի հասցեն, էլեկտրոնային փոստի հասցեն, անձնագրի (կամ անձը նույնականացնող այլ փաստաթղթի) սերիան և (կամ) համարը, պլաստիկ քարտի (VISA կամ MASTER) համարը` առկայության դեպքում կամ բանկային հաշվի համարը` առկայության դեպքում:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. մարտի 17

Երևան

 

Change History
Changing Act Corresponding incorporation
03.08.2023, N 1333-Ն 14.08.2023, N 254-Ն
Changed acts
Changing Act Corresponding incorporation