ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 մարտի 2017 թվականի N 265-Ա
ՀԱՅ-ԻՏԱԼԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի և 2000 թվականի ապրիլի 22-ի ՆԿ-557 կարգադրության 1-ին կետով հաստատված կարգի 12-րդ կետի`
1. Հաստատել հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմում ընդգրկվող գործադիր իշխանության և այլ մարմինների ցանկը` համաձայն հավելվածի:
2. Նշանակել`
1) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին` հանձնաժողովի հայկական կողմի նախագահ.
2) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանին` հանձնաժողովի հայկական կողմի նախագահի տեղակալ.
3) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի Եվրոպայի վարչության պետ Գագիկ Ղալաչյանին՝ հանձնաժողովի հայկական կողմի քարտուղար:
3. Սույն որոշման 1-ին կետում նշված մարմինների ղեկավարներին` Հայաստանի Հանրապետության վարչապետին և հանձնաժողովի հայկական կողմի նախագահին տեղեկացնել իրենց ներկայացուցիչների նշանակման մասին:
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Կ. Կարապետյան | 
| 
 
 2017 թ. մարտի 17 Երևան  | 
| 
 Հավելված ՀՀ վարչապետի 2017 թ. մարտի 17-ի N 265-Ա որոշման  | 
Ց Ա Ն Կ
ՀԱՅ-ԻՏԱԼԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿՎՈՂ ԳՈՐԾԱԴԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՅԼ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ
| 
 ՀՀ արտաքին գործերի նախարարություն  | 
| 
 ՀՀ Նախագահի աշխատակազմ (համաձայնությամբ)  | 
| 
 ՀՀ կառավարության աշխատակազմ  | 
| 
 ՀՀ առողջապահության նախարարություն  | 
| 
 ՀՀ գյուղատնտեսության նախարարություն  | 
| 
 ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն  | 
| 
 ՀՀ կրթության և գիտության նախարարություն  | 
| 
 ՀՀ մշակույթի նախարարություն  | 
| 
 ՀՀ պաշտպանության նախարարություն  | 
| 
 ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն  | 
| 
 ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն  | 
| 
 ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն  | 
| 
 ՀՀ ֆինանսների նախարարություն  | 
| 
 Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար  | 
Դ. Հարությունյան | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 11.12.2019, N 1848-Ա | 12.12.2019, N 265-Ա | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|