Basic information
Number
N 1088-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (25.09.2003-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2003.09.24/48(283) Հոդ.867
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
28.08.2003
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
04.09.2003
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
05.09.2003
Effective date
25.09.2003

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

 5 սեպտեմբերի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 օգոստոսի 2003 թվականի N 1088-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 2047-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի N 773 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության հանրակրթական համակարգի ռացիոնալացման և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 24-ի N 1236 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 2047-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) որոշման N 8 հավելվածի 3-րդ կետում «Արթիկի արհեստագործական վարժարան» բառերը փոխարինել «Արթիկի ավագ դպրոց (արհեստագործական հոսքով)» բառերով.

բ) որոշման N 9 հավելվածի 3-րդ կետի չորրորդ պարբերությունում «Տեղ գյուղի թիվ 2» բառերը փոխարինել «Տեղ գյուղի N 1» բառերով՝ թույլատրելով Տեղ գյուղի N 2 դպրոցին իրականացնել միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթական ծրագիր:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի
25-ի «Հայաստանի Հանրապետության՝ աշակերտների թվից անկախ ֆինանսավորվող հանրակրթական դպրոցների ցանկը հաստատելու մասին» N 773 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝

որոշմամբ հաստատված ցանկի «Սյունիքի մարզ» բաժինը լրացնել՝

«Տեղի N 1 դպրոց

Տեղի N 2 դպրոց» տողերով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Ա. Մարգարյան


2003 թ. սեպտեմբերի 4
Երևան