Basic information
Number
N 413-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (08.05.2017-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2017.04.28/27(1302) Հոդ.442
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
20.04.2017
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
21.04.2017
Effective date
08.05.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 ապրիլի 2017 թվականի N 413-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1269-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետությունում արտադրվող` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորման մասին» N 1269-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) ուժը կորցրած ճանաչել որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետը և որոշման N 4 հավելվածը.

2) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված կարգի 6-րդ կետում «դրանց ձեռքբերման համար դիմում» բառերը փոխարինել «էլեկտրոնային եղանակով ակցիզային դրոշմանիշ ձեռք բերելու հայտ» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 

Կ. Կարապետյան

 

2017 թ. ապրիլի 21

Երևան