Basic information
Number
ՀՕ-352-Ն
Type
Օրենք
Act type
Հիմնական ակտ (26.06.2002-17.10.2022)
Status
Գործողությունը դադարեցված է
Source
ՀՀՊՏ 2002.06.26/22(197) Հոդ.486
Enactment organisation
ՀՀ Ազգային ժողով
Enactment date
20.05.2002
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
12.06.2002
Effective date
26.06.2002
Interrupt date
17.10.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2002 թվականի մայիսի 20-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 37-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ`

«Ֆինանսական վարձակալության տրման նպատակով Հայաստանի Հանրապետություն ներմուծված 84-ից 89-ը ԱՏԳ ԱԱ ծածկագրերին դասվող ապրանքների բացթողումը «ժամանակավոր ներմուծում» ռեժիմով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կարող է թույլատրվել` հայտարարատուի խնդրարկած ժամկետով, բայց ոչ ավելի, քան ևս չորս տարի ժամկետով: Մեկ տարուց ավելի ժամկետով «ժամանակավոր ներմուծում» ռեժիմով ապրանքների բացթողման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:


Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2002 թ. հունիսի 12
      Երևան
    ՀՕ-352-Ն