Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 2
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Ինկորպորացիա (14.04.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է կայքում 09.03.2020
Ընդունող մարմին
Եվրասիական միջկառավարական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
13.04.2016
Ստորագրող մարմին
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
13.04.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.04.2016

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

13 ապրիլի 2016 թվականի

թիվ 2

քաղ. Մոսկվա

 

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ` ԱԿՏԵՐԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Ա. Գ. ԼՈՒԿԱՇԵՆԿՈՅԻ՝ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ ՈՒՂՂՎԱԾ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-Ի ՈՒՂԵՐՁՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ՝ ԲԵԼԱՌՈՒՍԱԿԱՆ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔԻ ՄԱՍԻՆ

 

Ի գիտություն ընդունելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին համապատասխան` ակտերի և միջազգային պայմանագրերի մշակման աշխատանքային ծրագրի և Բելառուսի Հանրապետության նախագահ Ա. Գ. Լուկաշենկոյի՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ղեկավարներին ուղղված 2015 թվականի հունվարի 1-ի ուղերձում ներկայացված՝ բելառուսական նախագահության առաջնահերթությունների իրականացման վերաբերյալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գործողությունների ծրագրի իրականացման ընթացքի մասին տեղեկությունները`

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հետ համատեղ շարունակել ակտերի և միջազգային պայմանագրերի մշակման աշխատանքային ծրագրի շրջանակներում փաստաթղթերի մշակման աշխատանքը` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի և Բելառուսի Հանրապետության նախագահ Ա. Գ. Լուկաշենկոյի՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ղեկավարներին ուղղված 2015 թվականի հունվարի 1-ի ուղերձում ներկայացված՝ բելառուսական նախագահության առաջնահերթությունների իրականացման վերաբերյալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գործողությունների ծրագրին համապատասխան.

Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի ընթացքում զեկուցել նշված աշխատանքային ծրագրի և գործողությունների ծրագրի իրականացման ընթացքի մասին:

2. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում` Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում, դրա հրապարակման օրվանից:

 

Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի
Հանրապետությունից

Բելառուսի
Հանրապետությունից

Ղազախստանի
Հանրապետությունից

Ղրղզստանի
Հանրապետությունից

Ռուսաստանի
Դաշնությունից

 

 

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 09 մարտի 2020 թվական:

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան