ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 հունիսի 2017 թվականի N 558-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 16-Ի N 768-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի՝
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի օգոստոսի 16-ի «Միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու մասին» N 768-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Կ. Կարապետյան | 
| 
 
 2017 թ. հունիսի 7 Երևան  | 
| 
 Հավելված ՀՀ վարչապետի 2017 թ. հունիսի 7-ի N 558-Ա որոշման  | 
| 
 «Հավելված ՀՀ վարչապետի 2017 թ. օգոստոսի 16-ի N 768-Ա որոշման  | 
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
| 
 Վ. Գաբրիելյան  | 
 - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փրկարար ծառայության գեներալ-մայոր (միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար)  | 
| 
 Ա. Դավթյան  | 
 - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության պետ, փրկարար ծառայության գնդապետ (միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարի տեղակալ)  | 
| 
 Ա. Բաղդասարյան  | 
 - ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի հողերի օգտագործման և մելիորացիայի վարչության պետ  | 
| 
 Ա. Երիցյան  | 
 - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի վարչական վերահսկողության և համայնքային ծառայության հարցերի վարչության վարչական վերահսկողության բաժնի պետ  | 
| 
 Պ. Շահնազարյան  | 
 - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության Արարատյան ջրավազանային տարածքային կառավարման բաժնի պետ  | 
| 
 Հ. Պետրոսյան  | 
 - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի երկրաբանական և մարկշեյդերական վերահսկողության բաժնի գլխավոր մասնագետ-ընդերքի հանրապետական պետական տեսուչ  | 
| 
 Հ. Տերտերյան  | 
 - ՀՀ Արարատի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ  | 
| 
 Մ. Սարիբեկյան  | 
 - ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության գյուղատնտեսության բաժնի պետ  | 
| 
 Վ. Մանուկյան  | 
 - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության աշխատող  | 
| 
 Ա. Գրիգորյան  | 
 - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության աշխատող  | 
| 
 Ա. Դաշյան  | 
 - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության տարերային աղետների բաժնի պետ, փրկարար ծառայության փոխգնդապետ (միջգերատեսչական աշխատանքային խմբի քարտուղար)»:  | 
| 
 Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար  | 
Վ. Ստեփանյան | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|