Basic information
Number
ՀՕ-113-Ն
Type
Օրենք
Act type
Հիմնական ակտ (10.04.2018-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2017.06.30/42(1317) Հոդ.677
Enactment organisation
ՀՀ Ազգային ժողով
Enactment date
09.06.2017
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
28.06.2017
Effective date
10.04.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2017 թվականի հունիսի 9-ին

 

«ԲԱՆԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի հոկտեմբերի 7-ի ՀՕ-80 օրենքի 13.4-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 13.4. Բանկային գաղտնիքի տրամադրումը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին

 

1. «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված նպատակով և կարգով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հայտարարատու պաշտոնատար անձանց և նրանց ընտանիքի կազմի մեջ մտնող անձանց վերաբերյալ նրանց համաձայնությամբ վարկային տեղեկատվության տրամադրումը բանկային գաղտնիքի հրապարակում չի համարվում:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի ապրիլի 10-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2017 թ. հունիսի 28

Երևան

ՀՕ-113-Ն

 

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation