Basic information
Number
N 31-Ն
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (13.07.2017-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2017.07.03/20(589) Հոդ.213
Enactment organisation
Առողջապահության նախարար
Enactment date
13.06.2017
Signing organisation
Առողջապահության նախարար
Signing date
13.06.2017
Effective date
13.07.2017

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

16 հունիսի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 10017243

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

13 հունիսի 2017թ.

N 31-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 77-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշման Հավելված 1-ով հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը,

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի նոյեմբերի 28-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում արտահիվանդանոցային պայմաններում ցուցաբերվող մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման չափորոշիչը հաստատելու մասին» N 77-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունը`

1) Հավելվածի 35-րդ կետի 9-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.

«Մարդու իմունային անբավարարության վիրուսով պայմանավորված վարակի վերաբերյալ հետազոտություն և խորհրդատվություն տրամադրվում է`

ա. առաջին այցի ժամանակ բոլոր հղիներին` անկախ ռիսկի գործոններից,

բ. կրկնակի հետազոտություն հղիության 30-րդ շաբաթական ժամկետում՝ առավել վտանգի ենթարկվող խմբերի (ԱՎԵԽ) ներկայացուցիչ հանդիսացող (թմրամիջոցների ներարկային օգտագործողներ, կոմերցիոն սեռական ծառայություններ տրամադրող կանայք, քրեակատարողական հիմնարկներում գտնվողներ, միգրանտներ), ԱՎԵԽ-ներին պատկանող զուգընկերներ և ՄԻԱՎ վարակ ախտորոշումով զուգընկերներ ունեցող հղիներին,

գ. նախածննդյան հսկողություն չանցած կամ ՄԻԱՎ վարակի նկատմամբ անհայտ կարգավիճակով հղիների ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունը և խորհրդատվությունն անցկացվում են ծննդօգնության ծառայություն դիմելիս, իսկ դրա անհնարինության դեպքում` հետծննդյան շրջանում հնարավորին վաղ ժամկետում:»:

 

Լ. Ալթունյան