Basic information
Number
թիվ 347-Ն
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (11.08.2017-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2017.08.01/23(592) Հոդ.254
Enactment organisation
Ֆինանսների նախարար
Enactment date
13.07.2017
Signing organisation
Ֆինանսների նախարար
Signing date
13.07.2017
Effective date
11.08.2017

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
26 հուլիսի 2017 թ.
Պետական գրանցման թիվ 11817293

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

13 հուլիսի 2017 թ.

թիվ 347-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 839-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1106-Ն ՀՐԱՄԱՆՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև ՀՀ կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի N 503-Ն որոշմամբ հաստատված ՀՀ ֆինանսների նախարարության կանոնադրության 11-րդ կետի 1-ին ենթակետով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2017 թվականի ապրիլի 13-ի N 381-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետը`

 

Հրամայում եմ՝

 

1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2006 թվականի սեպտեմբերի 5-ի «Գանձապետական պահառուի գործունեության կարգը հաստատելու մասին» N 839-Ն և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2013 թվականի դեկտեմբերի 20-ի «Գանձապետական պահառուի միջոցով էլեկտրոնային համակարգով Հայաստանի Հանրապետության պետական (գանձապետական) խնայողական արժեկտրոնային պարտատոմսերի առցանց վաճառքի և հետգնման կազմակերպման կարգը հաստատելու մասին» N 1106-Ն հրամանները:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Նախարար

Վ. Արամյան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation