ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 օգոստոսի 2017 թվականի N 910-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետի`
1. Հաստատել՝
1) «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության 2017 թվականի հունիսի 9-ի ՀՕ-96-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառման ցանկը` համաձայն N 1 հավելվածի.
2) «Ազդարարման համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության 2017 թվականի հունիսի 9-ի ՀՕ-97-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն N 2 հավելվածի.
3) «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2017 թվականի հունիսի 9-ի ՀՕ-98-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառման ցանկը` համաձայն N 3 հավելվածի.
4) «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2017 թվականի հունիսի 9-ի ՀՕ-115-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառման ցանկը` համաձայն N 4 հավելվածի։
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Կ. Կարապետյան | 
| 
 
 2017 թ. օգոստոսի 11 Երևան  | 
| 
 Հավելված N 1 ՀՀ վարչապետի 2017 թ. օգոստոսի 11-ի N 910-Ա որոշման  | 
Ց Ա Ն Կ
«ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ
| 
 NN  | 
 Իրավական ակտի վերնագիրն ու տեսակը  | 
 Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը  | 
 Իրավական ակտի նախագիծը ներկայացնե-լու ժամկետը  | 
 Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը  | 
 Իրավական   | 
| 
 1  | 
 2  | 
 3  | 
 4  | 
 5  | 
 6  | 
| 
 1.  | 
 «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի աշխատակազմի աշխատողների քանակը և հաստիքացուցակը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը  | 
 ՀՀ արդարադատության նախարարություն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով  | 
 2018 թ.  | 
 Ֆինանսավորում չի պահանջվում։  | 
 «Կոռուպցիայի կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի  | 
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Վ. Ստեփանյան | 
| 
 Հավելված N 2 ՀՀ վարչապետի 2017 թ. օգոստոսի 11-ի N 910-Ա որոշման  | 
Ց Ա Ն Կ
«ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
| 
 NN  | 
 Իրավական ակտի վերնագիրն ու տեսակը  | 
 Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը  | 
 Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը  | 
 Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը  | 
 Իրավական  | 
| 
 1  | 
 2  | 
 3  | 
 4  | 
 5  | 
 6  | 
| 
 1.  | 
 «Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման, ձևակերպման օրինակելի ձևը, ինչպես նաև ազդարարին տրվող պաշտպանության միջոցների իրականացման ընթացակարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը  | 
 ՀՀ արդարադատության նախարարություն  | 
 2017 թ. դեկտեմբերի  | 
 Ֆինանսավորում չի պահանջվում։  | 
 «Ազդարարման համակարգի մասին» Հայաստանի Հանրապետու-թյան օրենքի   | 
| 
 2.  | 
 «Միասնական էլեկտրոնային հարթակի տեխնիկական նկարագիրը և վարման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը  | 
 ՀՀ արդարադատության նախարարություն  | 
 2018 թ.  | 
 Ֆինանսավորում չի պահանջվում։  | 
 «Ազդարարման համակարգի մասին» Հայաստանի Հանրապետու-թյան օրենքի  | 
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Վ. Ստեփանյան | 
| 
 Հավելված N 3 ՀՀ վարչապետի 2017 թ. օգոստոսի 11-ի N 910-Ա որոշման  | 
Ց Ա Ն Կ
«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ
| 
 NN  | 
 Իրավական ակտի վերնագիրն ու տեսակը  | 
 Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը  | 
 Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը  | 
 Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը  | 
 Իրավական  | 
| 
 1  | 
 2  | 
 3  | 
 4  | 
 5  | 
 6  | 
| 
 1.  | 
 «ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1819-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1835-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշումների նախագծերը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը  | 
 ՀՀ արդարադատության նախարարություն  | 
 2017 թ.  | 
 Ֆինանսավորում չի պահանջվում։  | 
 «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետու-թյան օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մաս  | 
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Վ. Ստեփանյան | 
| 
 Հավելված N 4 ՀՀ վարչապետի 2017 թ. օգոստոսի 11-ի N 910-Ա որոշման  | 
Ց Ա Ն Կ
«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ և ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ
| 
 NN ը/կ  | 
 Իրավական ակտի վերնագիրն ու տեսակը  | 
 Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը  | 
 Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը  | 
 Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը  | 
 Իրավական հիմքը  | 
| 
 1  | 
 2  | 
 3  | 
 4  | 
 5  | 
 6  | 
| 
 1.  | 
 «Հանրային ծառայությունները կարգավորող ոլորտում սպառողների շահերը պաշտպանող, ՀՀ օրենսդրությանը համապատասխան գրանցված հասարակական կազմակերպությունների ընտրության, գումարի տրամադրման կարգն ու պայմանները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը  | 
 ՀՀ արդարադատության նախարարություն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով  | 
 2017 թ. սեպտեմբերի  | 
 Ֆինանսավորում չի պահանջվում։  | 
 «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետու-թյան օրենքի   | 
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Վ. Ստեփանյան |