Basic information
Number
N 992-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (09.09.2017-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2017.08.30/54(1329) Հոդ.838
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
17.08.2017
Signing organisation
ՀՀ փոխվարչապետ
Signing date
18.08.2017
Effective date
09.09.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 օգոստոսի 2017 թվականի N 992-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 670-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի «Կենսաթոշակ վճարելու կարգը հաստատելու մասին» N 670-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման N 1 հավելվածի՝

ա. 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կենսաթոշակը, պատվովճարը, ամենամսյա պարգևավճարը, ծերության նպաստը, հաշմանդամության նպաստը, կերակրողին կորցնելու դեպքում նպաստը, վնասի փոխհատուցման գումարները (այսուհետ՝ կենսաթոշակ), մահվան պատճառով չվճարված կենսաթոշակի գումարը, կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող անձի մահվան դեպքում տրվող թաղման նպաստի գումարները վճարելուն առնչվող հարաբերությունները, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ:»,

բ. 2-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերից հանել «կենսաթոշակառուի» բառը,

գ. 2-րդ կետի 5-րդ ենթակետում «, Հայաստանի Հանրապետության դատախազության» բառերը փոխարինել «(այսուհետ՝ համապատասխան մարմին)» բառերով,

դ. 31-րդ կետում «այն կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում, որտեղ հաշվառված է եղել կենսաթոշակառուն։» բառերը փոխարինել «ծառայության կենսաթոշակ նշանակող ցանկացած ստորաբաժանում։ Եթե կենսաթոշակը նշանակել է համապատասխան մարմինը, ապա շահառուն դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնում է համապատասխան մարմնի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում։» բառերով.

2) որոշման N 2 հավելվածի 2.3.5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2.3.5. մինչև յուրաքանչյուր ամսվա վերջին աշխատանքային օրը պատվիրատուին տրամադրել այն կենսաթոշակառուների ցուցակը, ովքեր տվյալ ամսվա ընթացքում «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով ստորագրել են հայտարարություն: Ընդ որում, կենսաթոշակառուի կողմից հայտարարություն ստորագրել է համարվում նաև անձամբ կատարողի մոտ ներկայանալով՝ որևէ փաստաթուղթ ստորագրելը.»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Վ. Գաբրիելյան

 

2017 թ. օգոստոսի 18

Երևան

 

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation