Basic information
Number
N 987-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (31.08.2017-08.02.2020)
Status
Գործողությունը դադարեցված է
Source
ՀՀՊՏ 2017.08.30/54(1329) Հոդ.833
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
17.08.2017
Signing organisation
ՀՀ փոխվարչապետ
Signing date
18.08.2017
Effective date
31.08.2017
Interrupt date
08.02.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 օգոստոսի 2017 թվականի N 987-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 1819-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի «Բարձրաստիճան պաշտոնատար անձի` հարկային տարվա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրի, հարկային տարվա` բարձրաստիճան պաշտոնատար անձի ամուսնուն, նրա հետ համատեղ ապրող ծնողին, չափահաս և չամուսնացած զավակին սեփականության իրավունքով պատկանող գույքի և եկամուտների հայտարարագրի ու բարձրաստիճան պաշտոնատար անձի` պաշտոնական պարտականություններն ստանձնելու կամ պաշտոնական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրի օրինակելի ձևերը հաստատելու մասին» N 1819-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) «բարձրաստիճան» բառը փոխարինել «հայտարարատու» բառով.

2) «ամուսնուն, նրա հետ համատեղ ապրող ծնողին, չափահաս և չամուսնացած զավակին» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «ընտանիքի կազմի մեջ մտնող անձին» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.

3) N 1 հավելվածի «Ա» աղյուսակի վերնագիրը «ԱՆՁԻ» բառից հետո լրացնել «ԸՆՏԱՆԻՔԻ ԿԱԶՄԻ ՄԵՋ ՄՏՆՈՂ ԱՆՁԻՆՔ ԵՎ ՆՐԱ» բառերով.

4) N 1 հավելվածի «Ա» աղյուսակի «Ա1» կետում՝

ա. վերնագրում «նրա հետ համատեղ ապրող ծնողը, համատեղ ապրող չափահաս և չամուսնացած զավակները» բառերը փոխարինել «անչափահաս զավակը (այդ թվում՝ որդեգրված), հայտարարատու պաշտոնատար անձի խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձը, հայտարարատու պաշտոնատար անձի հետ համատեղ բնակվող անձը» բառերով,

բ. «ծնող» բառը փոխարինել «խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձ» բառերով,

գ. «զավակ» բառը փոխարինել «անչափահաս զավակ (այդ թվում՝ որդեգրված)» բառերով,

դ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7-րդ կետով.

«

7.

Համատեղ բնակվող անձ

   
».

5) N 1 հավելվածի 1-ին կետում «32-35-րդ» թվերը փոխարինել «32-րդ, 33-36-րդ» թվերով.

6) N 2 հավելվածի «Ա» աղյուսակի վերնագիրը «ԱՆՁԻ» բառից հետո լրացնել «ԸՆՏԱՆԻՔԻ ԿԱԶՄԻ ՄԵՋ ՄՏՆՈՂ ԱՆՁԻՆՔ ԵՎ ՆՐԱ» բառերով.

7) N 2 հավելվածի «Ա» աղյուսակի «Ա1» կետում՝

ա. վերնագրում «նրա հետ համատեղ ապրող ծնողը, համատեղ ապրող չափահաս և չամուսնացած զավակները» բառերը փոխարինել «անչափահաս զավակը (այդ թվում՝ որդեգրված), հայտարարատու պաշտոնատար անձի խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձը, հայտարարատու պաշտոնատար անձի հետ համատեղ բնակվող անձը» բառերով,

բ. «ծնող» բառը փոխարինել «խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձ» բառերով,

գ. «զավակ» բառը փոխարինել «անչափահաս զավակ (այդ թվում՝ որդեգրված)» բառերով,

դ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7-րդ կետով.

«

7.

Համատեղ բնակվող անձ

   
».

8) N 2 հավելվածի 1-ին կետում «32-35-րդ» թվերը փոխարինել «32-րդ, 33-35-րդ» թվերով.

9) N 3 հավելվածում՝

ա. «(ծնողի) զավակի» բառերը փոխարինել «անչափահաս զավակի (այդ թվում՝ որդեգրված), հայտարարատու պաշտոնատար անձի խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձի, հայտարարատու պաշտոնատար անձի հետ համատեղ բնակվող անձի» բառերով,

բ. 1-ին կետում «32-35-րդ» թվերը փոխարինել «32-րդ, 33-35-րդ» թվերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Վ. Գաբրիելյան


2017 թ. օգոստոսի 18
Երևան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation