Basic information
Number
N 1111-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (14.09.2017-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
07.09.2017
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
13.09.2017
Effective date
14.09.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 սեպտեմբերի 2017 թվականի N 1111-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-Ի N 812-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ և 72-րդ հոդվածներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանին գույք ամրացնելու, Գյումրու և Սպիտակի համայնքներին գույք հանձնելու մասին» N 812-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 4-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) 2-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն անշարժ գույքերի`

ա. առուվաճառքի հիմնական պայմանագրի նոտարական վավերացման վճարները կատարվում են ծրագրի շրջանակներում նախորդ տարիներին Հայաստանի Հանրապետության «Վանաձոր», «Սպիտակ» և «Ստեփանավան» նոտարական տարածքներին փոխանցված միջոցների հաշվին,

բ. առուվաճառքի հիմնական պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման համար գանձվող վճարները կատարվում են ծրագրի շրջանակներում նախորդ տարիներին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին փոխանցված և չօգտագործված 6.718.600 դրամ գումարից.».

2) 5-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. սեպտեմբերի 13

Երևան