Basic information
Number
N 1330-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (01.06.2018-05.07.2018)
Status
Չի գործում
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
19.10.2017
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
23.10.2017
Effective date
01.06.2018
Interrupt date
05.07.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 հոկտեմբերի 2017 թվականի N 1330-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐԻ ՄԱՐՇԱԼ ԲԱՂՐԱՄՅԱՆԻ ԱՆՎԱՆ N 26 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածին, 64-րդ հոդվածի 2-րդ մասին, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետին և 24-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի ենթակայության «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձորի Մարշալ Բաղրամյանի անվան N 26 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (գրանցման համարը՝ 26.210.02100, գրանցման օրը՝ 22.01.2003 թ.) միացման ձևով վերակազմակերպել` միացնելով «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձորի «Վիդրոջենյա» N 28 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (գրանցման համարը՝ 26.210.02102, գրանցման օրը՝ 22.01.2003 թ.):

2. Սահմանել, որ`

1) «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձորի Մարշալ Բաղրամյանի անվան N 26 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդը «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձորի «Վիդրոջենյա» N 28 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունն է, և վերջինիս են անցնում միացված իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականությունները` փոխանցման ակտին համապատասխան.

2) վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարվելու են «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձորի «Վիդրոջենյա» N 28 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել`

1) գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, այդ թվում՝ «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձորի Մարշալ Բաղրամյանի անվան N 26 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության շենքի հանձնումը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը, ինչպես նաև հաստատել գույքի կազմը, արժեքը, միացման պայմանագիրը և փոխանցման ակտը.

2) վերակազմակերպումից բխող համապատասխան փոփոխություններով «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձորի «Վիդրոջենյա» N 28 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության նոր խմբագրությամբ կանոնադրության մշակումը.

3) «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձորի Մարշալ Բաղրամյանի անվան N 26 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության և «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձորի «Վիդրոջենյա» N 28 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միացման ձևով վերակազմակերպմամբ պայմանավորված պետական գրանցումը.

4) «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձորի «Վիդրոջենյա» N 28 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կազմում «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձորի Մարշալ Բաղրամյանի անվան N 26 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության աշակերտների՝ հանրակրթական հիմնական ծրագրերով շարունակական ուսումնառության բնականոն գործընթացը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունիսի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. հոկտեմբերի 23

Երևան

 

Change History
Changing Act Corresponding incorporation
28.06.2018, N 738-Ա 05.07.2018, N 1330-Ա
Changed acts
Changing Act Corresponding incorporation