Basic information
Number
ՀՕ-169-Ն
Type
Օրենք
Act type
Հիմնական ակտ (25.11.2017-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2017.11.15/68(1343) Հոդ.1133
Enactment organisation
ՀՀ Ազգային ժողով
Enactment date
27.10.2017
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
10.11.2017
Effective date
25.11.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2017 թվականի հոկտեմբերի 27-ին

 

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի (այսուհետ` Օրենք) 8-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին և երկրորդ պարբերություններից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարության,» բառերը:

 

Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարության,» բառերը:

 

Հոդված 3. Օրենքի 43-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի՝

ա) լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի բոլոր տողերում «ՀՀԿ» բառը փոխարինել «ԿՄ» բառով,

բ) «2. ԱՌԵՎՏՐԻ ԲՆԱԳԱՎԱՌ» և «12. ՄԱՔՍԱՅԻՆ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժիններն ուժը կորցրած ճանաչել.

2) 4-րդ մասից հանել «ՀՀԿ-Հայաստանի Հանրապետության կառավարություն.» բառերը:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2017 թ. նոյեմբերի 10
Երևան
ՀՕ-169-Ն

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation