Basic information
Number
N 47
Type
Քաղվածք
Act type
Հիմնական ակտ (14.11.2017-01.01.2022)
Status
Գործողությունը դադարեցված է
Source
«ՀՀ» օրաթերթ 2008.02.12/26(4363)
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
09.11.2017
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
14.11.2017
Effective date
14.11.2017
Interrupt date
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

 

9 նոյեմբերի 2017 թվականի N 47

34. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ` Ի ԴԵՄՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՎԱՐԿԵՐԻ ԲԱՆԿԻ (KFW) ՄԻՋԵՎ 80 ՄԼՆ ԵՎՐՈ ԱՐԺՈՂՈՒԹՅԱՄԲ` ԲԱԶՄԱՈԼՈՐՏ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ (ԹԻՎ 28470) ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության` ի դեմս Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Վերականգնման վարկերի բանկի (KfW) միջև 80 մլն եվրո արժողությամբ՝ բազմաոլորտ քաղաքականության վրա հիմնված վարկային համաձայնագրի (թիվ 28470) նախագծին` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ստորագրել Հայաստանի Հանրապետության` ի դեմս Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Վերականգնման վարկերի բանկի (KfW) միջև 80 մլն եվրո արժողությամբ՝ բազմաոլորտ քաղաքականության վրա հիմնված վարկային համաձայնագիրը (թիվ 28470), ինչպես նաև՝ դրանում հետագայում կատարվող փոփոխություններն ու լրացումները:

3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը տրամադրել Հայաստանի Հանրապետության` ի դեմս Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Վերականգնման վարկերի բանկի (KfW) միջև 80 մլն եվրո արժողությամբ՝ բազմաոլորտ քաղաքականության վրա հիմնված վարկային համաձայնագրով (թիվ 28470) նախատեսված իրավաբանական կարծիքը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. նոյեմբերի 14

Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2017 թ.
նոյեմբերի 9-ի նիստի N 47
արձանագրային որոշման