Basic information
Number
N 1448-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (09.12.2017-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2017.11.29/71(1346) Հոդ.1196
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
16.11.2017
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
17.11.2017
Effective date
09.12.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 նոյեմբերի 2017 թվականի N 1448-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 21-Ի N 1129-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 21-ի «Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների կազմը (ցանկը) հաստատելու մասին» N 1129-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`

1) N 1 ցուցակից հանել «Օքսիկոդոն» բառը.

2) N 2 ցուցակը «Օմնոպոն» բառից հետո լրացնել «Օքսիկոդոն» բառով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. նոյեմբերի 17

Երևան