Basic information
Number
N 917
Type
Որոշում
Act type
Պաշտոնական Ինկորպորացիա (23.12.2017-22.07.2020)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2001.10.18/32(164) Հոդ.783
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
01.10.2001
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
01.10.2001
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
01.10.2001
Effective date
01.10.2001

040.0917.01.10.01

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
1 հոկտեմբերի 2001 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

1 հոկտեմբերի 2001 թվականի N 917
քաղ. Երևան

 

ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄՆԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Գովազդի մասին օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող Հայաստանի Հանրապետության պետական կառավարման լիազորված մարմնի իրավասություններն արտաքին գովազդի մասով վերապահել`

ա) Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետին.

բ) Հայաստանի Հանրապետության մարզերում` մարզպետներին:

1.1. Գովազդի մասին օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմնի լիազորությունները` Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների վրա, վերապահել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը:

(1.1-ին կետը լրաց. 11.12.03 N 1642-Ն)

1.2. Գովազդի մասին օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող Հայաստանի Հանրապետության պետական կառավարման լիազորված մարմնի իրավասությունները սոցիալական գովազդի մասով վերապահել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը:

(1.2-րդ կետը լրաց. 10.11.16 N 1135-Ն)

1.3. Գովազդի մասին օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող Հայաստանի Հանրապետության պետական կառավարման լիազորված մարմնի իրավասությունները մանկական և վաղ տարիքի երեխաների կաթնախառնուրդների, մինչև 6 ամսական մանուկների համար մանկական կաթնախառնուրդ չհանդիսացող ցանկացած սննդամթերքի և հարակից ապրանքների, դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների, բժշկական օգնության և սպասարկման, դեղատնային գործունեության, դեղերի արտադրության, մարդու օրգանների և հյուսվածքների, արյան կամ դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության գովազդի մասով վերապահել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնին:

(1.3-րդ կետը լրաց. 30.11.17 N 1514-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հոկտեմբերի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

Changed acts
Changing Act Corresponding incorporation