Basic information
Number
թիվ 257-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (25.12.2017-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2017.12.15/33(602) Հոդ.397
Enactment organisation
Կենտրոնական բանկի խորհուրդ
Enactment date
14.11.2017
Signing organisation
Կենտրոնական բանկի նախագահ
Signing date
23.11.2017
Effective date
25.12.2017

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

30 նոյեմբերի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 05017463

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

14 նոյեմբերի 2017 թ.

թիվ 257-Ն


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի ԹԻՎ 39-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով խթանել երկարաժամկետ միջոցների ներգրավումը, ինչպես նաև բանկային համակարգի կարգավորումը համապատասխանեցնել միջազգային ստանդարտներին,

հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ գլուխը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի փետրվարի 9-ի ««Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ը հաստատելու մասին» թիվ 39-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում (այսուհետ` Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

1) Կանոնակարգի 13-րդ կետը ուժը կորցրած ճանաչել,

2) Կանոնակարգի 30-րդ կետը ուժը կորցրած ճանաչել,

3) Կանոնակարգի 46-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«46. Ն31, Ն32, Ն41 և Ն42 նորմատիվների ռիսկերի հաշվարկում չեն ընդգրկվում Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսերը և սույն կանոնակարգի 28.1-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված հիմնական կապիտալի մեծությունից պակասեցվող տարրերը:»,

4) Կանոնակարգի Հավելված 3-ի 15-րդ կետը «ռիսկի կշիռը:» բառերից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Եթե որպես ապահովվածություն հանդես է գալիս տվյալ բանկի կողմից թողարկված և կարգավորվող շուկայում առևտրին թույլատրված պարտատոմսը, ապա պահանջի ապահովված մասը ստանում է 0% ռիսկի կշիռ, ընդ որում՝ պահանջի ապահովված մասը հաշվարկվում է պարտատոմսի տվյալ օրվա շուկայական գնի հիման վրա:»,

5) Կանոնակարգի Հավելված 11-ի 2-րդ և 3-րդ կետերում ««Միգրացիայի միջազգային կազմակերպություն» (International Organization For Migration), «Կառգիլ Ֆայնանշլ Սերվիսիս Ինթերնեյշնլ Ինկ»-ից (Cargill Financial Services International Inc), «Ֆրանկֆուրտ Սքուլ Ֆայնանշլ Սերվիսիս ՋիԷմԲիԷյջ» (Frankfurt School Financial Services GmbH), «Աթլանթիկ Ֆորֆեյթինգ ԷյՋի» (Atlantic Forfaiting AG), «Գլոբալ Փարթներշիփ Ֆանդ ԷՍ.ԷՅ, ՍԻՔԱՎ-ՍԻՖ» (Global Partnership fund S.A., SICAV-SIF), Առևտրի և զարգացման սևծովյան բանկի (Black Sea Trade and Development Bank) ներգրավված միջոցները» բառերը փոխարինել ««Միգրացիայի միջազգային կազմակերպություն»-ից (International Organization For Migration), «Կառգիլ Ֆայնանշլ Սերվիսիս Ինթերնեյշնլ Ինկ»-ից (Cargill Financial Services International Inc), «Ֆրանկֆուրտ Սքուլ Ֆայնանշլ Սերվիսիս ՋիԷմԲիԷյջ»-ից (Frankfurt School Financial Services GmbH), «Աթլանթիկ Ֆորֆեյթինգ ԷյՋի»-ից (Atlantic Forfaiting AG), «Գլոբալ Քլայմիթ Փարթներշիփ Ֆանդ ԷՍ.ԷՅ, ՍԻՔԱՎ-ՍԻՖ»-ից (Global Climate Partnership fund S.A., SICAV-SIF), Առևտրի և զարգացման սևծովյան բանկից (Black Sea Trade and Development Bank), «ՋիԷլԷս Օլթերնաթիվ Ինվեսթմենթս - Միկրոֆայնանսֆոնդս»-ից (GLS Alternative Investments -Mikrofinanzfonds), «IIV Միկրոֆայնանսֆոնդս»-ից (IIV Mikrofinanzfonds), «ԴիՔեյԷմ Էյ» (DKM A) և «ԴիՔեյԷմ Բի» (DKM B) ֆոնդերից ներգրավված միջոցները» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն որոշման առաջին կետի երկրորդ ենթակետի, որն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2017 թ. նոյեմբերի 23

Երևան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation