Basic information
Number
N 568-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (18.01.2018-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2018.01.08/1(604) Հոդ.2
Enactment organisation
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Enactment date
20.12.2017
Signing organisation
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Signing date
20.12.2017
Effective date
18.01.2018

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

25 դեկտեմբերի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 60017489

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

20 դեկտեմբերի 2017 թ.

ք. Երևան

N 568-Ն

 

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 14-Ի N 41-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թվականի ապրիլի 14-ի «Այլ սպառողների (ենթասպառողների) կամ մատակարարի այլ ցանցերի սնման համար սպառողի մատուցած ծառայության վճարների չափի հաշվարկման մեթոդիկան հաստատելու մասին» N 41-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում` այլ սպառողների (ենթասպառողների) կամ մատակարարի այլ ցանցերի սնման համար սպառողի մատուցած ծառայության վճարների չափի հաշվարկման մեթոդիկայում (այսուհետ` Մեթոդիկա), կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

1) Մեթոդիկայի 2.2 կետում «6547», «355», «0,657», «1,177», «1,323», «0,634» և «1,125» թվերը փոխարինել համապատասխանաբար «7537», «409», «0,756», «1,355», «1,523», «0,730» և «1,295» թվերով.

2) Մեթոդիկայի 2.3 կետի N 1 աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«N 1 աղյուսակ

դրամ/ամիս (առանց ավելացված արժեքի հարկի)

 

   

Սպառողի
սպառման համակարգի
լարումը

Սպառողի ենթակայանի
շահագործման փոխհատուցվող
ծախսերի սահմանային
մեծությունը

Սպառողի էլեկտրահաղորդման
գծերի շահագործման
փոխհատուցվող ծախսերի
սահմանային մեծությունը

6(10) կՎ

84 794

15 703

35 կՎ

339 175

26 694

110 կՎ

678 350

28 265

». 

3) Մեթոդիկան լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.6 և 2.7 կետերով.

«2.6 Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը յուրաքանչյուր տարի` մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 1-ը վերանայում է սույն մեթոդիկայի 2.2 կետում նշված ծառայությունների վճարները և 2.3 կետի N 1 աղյուսակում նշված սահմանային մեծությունները՝ դրանց նկատմամբ կիրառելով ընթացիկ տարվա սեպտեմբեր ամսվա սպառողական գների ինդեքսը նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ։ Վերանայման արդյունքում սահմանված մեծությունները ուժի մեջ են մտնում տվյալ տարվան հաջորդող տարվա հունվարի 1-ից:».

«2.7 Սույն մեթոդիկայի 2.6 կետն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի նախագահ՝

Ռ. Նազարյան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation