Basic information
Number
ՀՕ-13-Ն
Type
Օրենք
Act type
Հիմնական ակտ (27.01.2018-01.07.2022)
Status
Գործողությունը դադարեցված է
Source
ՀՀՊՏ 2018.01.17/4(1362) Հոդ.31
Enactment organisation
ՀՀ Ազգային ժողով
Enactment date
21.12.2017
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
12.01.2018
Effective date
27.01.2018
Interrupt date
01.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2017 թվականի դեկտեմբերի 21-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 167-րդ հոդվածում`

1) վերնագիրը «Ծնողներից» բառից հետո լրացնել «կամ այն անձանցից, որոնց վրա դրված է երեխայի դաստիարակության և խնամքի պարտականությունը» բառերով.

2) 1-ին մասը «առանց ծնողների» բառերից հետո լրացնել «կամ երեխայի դաստիարակությունը և խնամքն իրականացնող այլ անձանց» բառերով:

 

Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 167.1-ին հոդվածով.

 

«Հոդված 167.1.

 Ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելը

 

1. Երեխայի հետ բնակվող ծնողի կողմից երեխայի հետ չբնակվող ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև դատական կարգով սահմանված տեսակցության իրականացմանը մեկ ամսվա ընթացքում երեք կամ ավելի անգամ, ինչպես նաև մեկ տարվա ընթացքում հինգ կամ ավելի անգամ խոչընդոտելը կամ տեսակցություն իրականացնելուց առանց հարգելի պատճառների խուսափելը`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մինչև երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով:»:

 

Հոդված 3. Օրենսգրքի 170-րդ հոդվածում`

1) վերնագիրը «չկատարելը» բառից հետո լրացնել «կամ ոչ պատշաճ կատարելը» բառերով.

2) 1-ին մասը «դաստիարակության» բառից հետո լրացնել «և խնամքի» բառերով, իսկ «կատարելը» բառից հետո՝ «, որն առաջացրել է երեխայի իրավունքների և օրինական շահերի էական խախտում» բառերով:

 

Հոդված 4. Օրենսգրքի 172-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 172.

Խնամատար ծնողի, խնամակալի կամ հոգաբարձուի իրավունքները չարաշահելը

 

Խնամատարությունը, խնամակալությունը կամ հոգաբարձությունը շահադիտական կամ այլ անձնական դրդումներով օգտագործելը կամ հոգեզավակին (խնամարկյալին) առանց հսկողության կամ անհրաժեշտ աջակցության կամ օգնության թողնելը, որն առաջացրել է հոգեզավակի (խնամարկյալի) իրավունքների և օրինական շահերի էական խախտում`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ կալանքով՝ մինչև երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:»:

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

  

2018 թ. հունվարի 12

Երևան

ՀՕ-13-Ն

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation