Basic information
Number
ՀՕ-57-Ն
Type
Օրենք
Act type
Հիմնական ակտ (09.04.2018-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2018.01.31/7(1365) Հոդ.89
Enactment organisation
ՀՀ Ազգային ժողով
Enactment date
17.01.2018
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
27.01.2018
Effective date
09.04.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2018 թվականի հունվարի 17-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 5-ի վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 50-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «73-րդ և 74-րդ» բառերը փոխարինել «76-րդ և 77-րդ» բառերով.

2) 4-րդ և 6-րդ մասերի «սահմանադրական» բառը փոխարինել «Սահմանադրական» բառով:

 

Հոդված 2. Օրենսգրքի 95-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի 1-ին կետի «սահմանադրական» բառը փոխարինել «Սահմանադրական» բառով, «սահմանադրական դատարանի նախագահին» բառերը՝ «Սահմանադրական դատարանին» բառերով, «սահմանադրական դատարանի նախագահը» բառերը՝ «Սահմանադրական դատարանը» բառերով.

2) 2-րդ մասի 2-4-րդ կետերի «սահմանադրական» բառը փոխարինել «Սահմանադրական» բառով:

 

Հոդված 3. Օրենսգրքի 184-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «սահմանադրական» բառը փոխարինել «Սահմանադրական» բառով, «32-րդ հոդվածի 3-րդ կամ 5-րդ կետերի» բառերը՝ «29-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կամ 4-րդ կետի» բառերով:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքն ուժի մեջ մտնելու պահից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2018 թ. հունվարի 27

Երևան

ՀՕ-57-Ն