Basic information
Number
թիվ 2-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (19.01.2018-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2018.02.07/4(607) Հոդ.38
Enactment organisation
Կենտրոնական բանկի խորհուրդ
Enactment date
19.01.2018
Signing organisation
Կենտրոնական բանկի նախագահ
Signing date
24.01.2018
Effective date
19.01.2018

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

31 հունվարի 2018 թ.

Պետական գրանցման թիվ 05018038

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

19 հունվարի 2018 թ.

թիվ 2-Ն


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի ԹԻՎ 39-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով խթանել երկարաժամկետ միջոցների ներգրավումը, ինչպես նաև բանկային համակարգի կարգավորումը համապատասխանեցնել միջազգային ստանդարտներին,

հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ գլուխը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «դ» կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի փետրվարի 9-ի ««Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ը հաստատելու մասին» թիվ 39-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում (այսուհետ` Կանոնակարգ) կատարել հետևյալ լրացումները.

1) Կանոնակարգ 2-ի Հավելված 11-ի 2-րդ և 3-րդ կետերում ««ԴիՔեյԷմ Էյ» (DKM A) և «ԴիՔեյԷմ Բի» (DKM B) ֆոնդերից» բառերից հետո լրացնել «, «Ինկոֆին Սի Վի Բի Էյ (Incofin CVBA) ընկերությունից» բառերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: Ընդ որում՝ սույն որոշմամբ սահմանված լրացումները վերաբերում են 2018 թվականի փետրվարի 14-ից սկսվող և դրան հաջորդող պարտադիր պահուստավորման ժամանակահատվածներին:

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2018 թ. հունվարի 24

Երևան