Basic information
Number
N 74-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (08.02.2018-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2018.02.09/5(608) Հոդ.140
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
01.02.2018
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
02.02.2018
Effective date
08.02.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 փետրվարի 2018 թվականի N 74-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N 595-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 1-ի «Օֆշորային գոտիների (երկրների) ցանկը սահմանելու մասին» N 595-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) վերնագրում, 1-ին կետում և հավելվածում «օֆշորային գոտիների (երկրների)» բառերը փոխարինել «հարկման հատուկ ազատական համակարգեր ունեցող երկրների (աշխարհագրական տարածքների)» բառերով.

2) հավելվածը 51-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 52-57-րդ կետերով.

«52. Արևելյան (Ամերիկյան) Սամոա

53. Թունիս

54. Հարավային Կորեա

55. Մոնղոլիա

56. Նամիբիա

57. Տրինիդադ և Տոբագո»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետը տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ծագող հարաբերությունների վրա, իսկ սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետը՝ 2018 թվականի սեպտեմբերի 1-ից հետո ծագող հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2018 թ. փետրվարի 2

Երևան