Basic information
Number
N 116-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (14.02.2018-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
13.02.2018
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
13.02.2018
Effective date
14.02.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 փետրվարի 2018 թվականի N 116-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 793-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի՝

 1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի սեպտեմբերի 29-ի «Հայ-լեհական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հուլիսի 24-ի N 559-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 793-Ա որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 1) «1) Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանին՝ հանձնաժողովի հայկական կողմի նախագահ».

 2) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան


2018 թ. փետրվարի 13
Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2018 թ.

փետրվարի 13-ի N 116
որոշման

 

«Հավելված

ՀՀ վարչապետի 2010 թ.

սեպտեմբերի 29-ի N 793
որոշման

 

 

 Ց Ա Ն Կ

 

ՀԱՅ-ԼԵՀԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿՎՈՂ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ԵՎ ԱՅԼ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ

 

 

ՀՀ Նախագահի աշխատակազմ (համաձայնությամբ)

ՀՀ կառավարության աշխատակազմ

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ մշակույթի նախարարություն

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ՀՀ սփյուռքի նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտե

ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ)

ՀՀ ազգային անվտանգության խորհուրդ (համաձայնությամբ)

Հայաստանի զարգացման հիմնադրամ (համաձայնությամբ)»:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation