ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 ապրիլի 2012 թվականի N 325-Ա
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԸ ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄՆ ՈՒ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի N 97-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի նոյեմբերի 10-ի N 1582-Ն որոշման 2-րդ կետին համապատասխան`
1. Հաստատել`
1) արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող հանրապետական հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն N 1 հավելվածի.
2) արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող հանրապետական հանձնաժողովի աշխատակարգը` համաձայն N 2 հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2007 թվականի փետրվարի 8-ի «Հանձնաժողով ստեղծելու մասին» N 97-Ա որոշումը:
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Տ. Սարգսյան | 
| 
 
 2012 թ. ապրիլի 10 Երևան  | 
| 
 Հավելված N 1 ՀՀ վարչապետի 2012 թ. ապրիլի 10-ի N 325-Ա որոշման  | 
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԸ ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
| 
 Դ. Տոնոյան  | 
 - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար (հանձնաժողովի նախագահ)  | 
| 
 Ա. Պետրոսյան  | 
 - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ  | 
| 
 Կ. Իսախանյան  | 
 - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ  | 
| 
 Ա. Հարությունյան  | 
 - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ  | 
| 
 Խ. Հակոբյան  | 
 - ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ  | 
| 
 Տ. Սահակյան  | 
 - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ  | 
| 
 Հ. Հարությունյան  | 
 - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ  | 
| 
 Ա. Պողոսյան  | 
 - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ  | 
| 
 Բ. Դեմիրխանյան  | 
 - ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ  | 
| 
 Դ. Սահակյան  | 
 - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ  | 
| 
 Է. Տարասյան  | 
 - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ  | 
| 
 Ա. Ադիլխանյան  | 
 - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության օրենսդրության բաժնի պետ  | 
| 
 Մ. Ղազարյան  | 
 - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության տնօրեն  | 
| 
 Ա. Դավթյան  | 
 - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության տնօրենի տեղակալ  | 
| 
 Ա. Սիմոնյան  | 
 - ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ  | 
| 
 Ա. Պողոսյան  | 
 - ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի տեղակալ  | 
| 
 Լ. Միրզոյան  | 
 - ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահի տեղակալ (համաձայնությամբ)  | 
| 
 Ա. Նազարեթյան  | 
 - ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմի շինարարության և գիտատեխնիկական նորմավորման վարչության պետ  | 
| 
 Լ. Մանուկյան  | 
 - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի գեոդեզիայի և քարտեզագրության վարչության պետ  | 
| 
 Ա. Մուրադյան  | 
 - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)  | 
| 
 Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար  | 
Դ. Սարգսյան | 
| 
 Հավելված N 2 ՀՀ վարչապետի 2012 թ. ապրիլի 10-ի N 325-Ա որոշման  | 
Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԸ ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող հանրապետական հանձնաժողովին (այսուհետ` հանձնաժողով) հաշվետու են Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի նոյեմբերի 10-ի «Արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասի գնահատման կարգը հաստատելու մասին» N 1582-Ն որոշմամբ սահմանված կարգով ստեղծված՝ Հայաստանի Հանրապետության մարզային և Երևան քաղաքի` համապատասխան ոլորտում իրականացվող աշխատանքները համակարգող հանձնաժողովները:
2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով:
3. Հանձնաժողովին կից կարող են ստեղծվել աշխատանքային խմբեր, որոնք նախատեսվում են առանձին հարցերի վերաբերյալ վնասի գնահատման նեղ մասնագիտական ակտերի կազմման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մարզային և Երևան քաղաքի` համապատասխան ոլորտում իրականացվող աշխատանքները համակարգող հանձնաժողովների ակտերի ճշգրտման համար: Աշխատանքային խմբերի կազմը ձևավորվում է հանձնաժողովի անդամների կողմից ներկայացված թեկնածուներից և հաստատվում հանձնաժողովի կամ հանձնաժողովի նախագահի կողմից` հանձնաժողովի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում:
II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
4. Հանձնաժողովի խնդիրներն են`
1) արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասների գնահատման վերաբերյալ ակտերի ուսումնասիրումը, ընդհանրացումն ու սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության վարչապետի քննարկմանն առաջարկություններ ներկայացնելը.
2) արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասների գնահատման միջոցառումների համակարգման և դրանց օպերատիվ ապահովման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.
3) (ենթակետն ուժը կորցրել է 08.02.18 N 101-Ա)
(4-րդ կետը փոփ. 08.02.18 N 101-Ա)
III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
5. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով:
6. Հանձնաժողովի նիստերն անցկացվում են ըստ անհրաժեշտության:
(6-րդ կետը խմբ. 08.02.18 N 101-Ա)
7. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելիի մասնակցության դեպքում:
8. Հանձնաժողովի աշխատանքները կազմակերպում և նիստերը վարում է հանձնաժողովի նախագահը:
9. Հանձնաժողովն իր նիստերի ընթացքում ընդունում է որոշումներ:
10. Հանձնաժողովի որոշումները ներկայացվում են Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին: Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարը որոշումները կարող է ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետին կամ Հայաստանի Հանրապետության կառավարություն:
11. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելիի կողմ ձայներով:
12. Հանձնաժողովի որոշման վերաբերյալ հանձնաժողովի անդամը կարող է ունենալ հատուկ կարծիք, որը կցվում է նիստի արձանագրությանը:
IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ
13. Հանձնաժողովի նախագահը`
1) հրավիրում և վարում է հանձնաժողովի նիստերը: Իր բացակայության դեպքում հանձնաժողովի նախագահի լիազորությունների իրականացումը հանձնարարում է հանձնաժողովի անդամներից որևէ մեկին.
2) ապահովում է հանձնաժողովի բնականոն գործունեությունը.
3) հանձնաժողովին է ներկայացնում հանձնաժողովի նիստերի օրակարգերի հարցերը.
4) համակարգում է հանձնաժողովի աշխատանքը:
V. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ
14. Հանձնաժողովի անդամները`
1) իրավունք ունեն`
ա. հանձնաժողովի քննարկմանը ներկայացնելու հարցեր,
բ. ներկայացնելու հանձնաժողովի գործունեության, ինչպես նաև նիստի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ առաջարկություններ,
գ. ծանոթանալու հանձնաժողովի նիստերի արձանագրություններին.
2) պարտավոր են`
ա. մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին,
բ. կատարել հանձնաժողովի որոշումները:
VI. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ
15. Հանձնաժողովի քարտուղարը`
1) ապահովում է հանձնաժողովի քննարկմանը ներկայացվող փաստաթղթերի և նյութերի պատրաստումը.
2) կազմակերպում է հանձնաժողովի նիստերի գումարման նախապատրաստական աշխատանքները.
3) կազմում է հանձնաժողովի նիստերի արձանագրությունները.
4) ապահովում է հանձնաժողովի գործունեության մասին տեղեկատվության տարածումը.
5) հանձնաժողովի նախագահին է ներկայացնում հաշվետվություն իրականացված աշխատանքների մասին.
6) կազմակերպում է արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող մարզային և Երևան քաղաքի հանձնաժողովներից ստացվող նյութերի հավաքումը, մշակումը և դրանք հանձնաժողովի քննարկմանը ներայացնելը.
7) ըստ ուղղությունների՝ ներկայացնում է աշխատանքային խմբերի ստեղծման վերաբերյալ առաջարկություններ՝ արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասների գնահատման ոլորտում ի հայտ եկած հրատապ խնդիրների լուծման, ինչպես նաև հիմնական խնդիրների իրականացման համար.
8) հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ` իրականացնում է այլ լիազորություններ:
VII. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
16. Հանձնաժողովի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:
(հավելվածը փոփ., խմբ. 08.02.18 N 101-Ա)
| 
 Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար  | 
Դ. Սարգսյան |