Basic information
Number
N 214-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (08.03.2018-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2018.03.07/17(1375) Հոդ.252
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
02.03.2018
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
02.03.2018
Effective date
08.03.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 մարտի 2018 թվականի N 214-Ն

   

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 620 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) 11-րդ կետում՝

ա. «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմ» պարբերությունում «420» թիվը փոխարինել «478» թվով,

բ. «կառուցվածքային ստորաբաժանումներ» պարբերությունում «147» թիվը փոխարինել «153» թվով,

գ. «կենսառեսուրսների կառավարման գործակալություն» պարբերությունում «25» թիվը փոխարինել «22» թվով,

դ. «Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին 195 3 -» պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«Նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմին՝

Անտառային պետական կոմիտեի աշխատակազմ՝

այդ թվում՝

55 3 1

կառուցվածքային ստորաբաժանումներ

55 3 1».

2) 13-րդ կետում՝

ա. «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն» պարբերությունում «485» թիվը փոխարինել «482» թվով,

բ. «նախարարության աշխատակազմ» պարբերությունում «145» թիվը փոխարինել «142» թվով,

գ. «կառուցվածքային ստորաբաժանումներ» պարբերությունում «129» թիվը փոխարինել «126» թվով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2018 թ. մարտի 2

Երևան