ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 օգոստոսի 2001 թվականի N 599
ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով իրավասու նախարարությունների և գերատեսչությունների հետ համաձայնեցման աշխատանքները համակարգելու նպատակով`
1. Ստեղծել հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա կազմը (կցվում է):
2. Միջգերատեսչական հանձնաժողովին` հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները Հայաստանի Հանրապետության մարզպետների և Երևանի քաղաքապետի կողմից ներկայացվելուց հետո 15-օրյա ժամկետում դրանց մասին տալ եզրակացություն:
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին, Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչությանը` հանձնաժողովի եզրակացության հիման վրա 2 աշխատանքային օրվա ընթացքում ապահովել հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների մասին կարծիքի հաստատումը և ներկայացումը միջգերատեսչական հանձնաժողով:
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Ա. Մարգարյան | 
| 
 
 2001 թ. օգոստոսի 13  | 
| 
 Հաստատված է ՀՀ վարչապետի 2001 թ. օգոստոսի 13-ի   | 
Կ Ա Զ Մ
ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
| Վ. Տերտերյան | 
 - ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ (հանձնաժողովի նախագահ)  | |
| Ռ. Ալավերդյան | 
 - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ  | |
| Ս. Պապյան | 
 - ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ  | |
| Գ. Պետրոսյան | 
 - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ  | |
| Գ. Գյուրջյան | 
 - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ  | |
| Է. Տարասյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ | |
| Լ. Շահվերդյան | 
 - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ  | |
| Ֆ. Բաշոյան | 
 - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ  | |
| Ռ. Մինասյան | - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի հաշվառման և հողաշինարարության վարչության հողաշինարարության բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար) | 
(հավելվածը խմբ. 14.10.08 N 803-Ա, լրաց. 29.12.08 N 1094-Ա, փոփ. 13.03.12 N 204-Ա, 14.01.13 N 12-Ա, 01.04.15 N 242-Ա, 20.07.15 N 648-Ա)
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|