Basic information
Number
N 348-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (07.04.2018-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
06.04.2018
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
06.04.2018
Effective date
07.04.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 ապրիլի 2018 թվականի N 348-Ա

 

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետը`

Հաստատել «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (2018 թվականի փետրվարի 8-ի ՀՕ-104-Ն) կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2018 թ. ապրիլի 6

Երևան

 

 

 Հավելված
ՀՀ վարչապետի 2018 թ.
ապրիլի 6-ի N 348-Ա
որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

NN
ը/կ

Միջոցառման անվանումը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը

Իրավական ակտն ընդունելու առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական
ապահովման աղբյուրը

Իրավական հիմքը

1.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի
N 121-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ բնապահպանության նախարարություն

2018 թ.
մայիսի 1-ին տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի
2-րդ մասի աղյուսակի
«14. Շրջակա միջավայրի պահպանության բնագավառ» բաժնի 1-ին կետ

2.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի N 90-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ բնապահպանության նախարարություն

2018 թ.
մայիսի 1-ին տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի
2-րդ մասի աղյուսակի
«14. Շրջակա միջավայրի պահպանության բնագավառ» բաժնի 1-ին կետ

3.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 19-ի N 1343-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ բնապահպանության նախարարություն

2018 թ.
մայիսի 1-ին տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի
2-րդ մասի աղյուսակի
«14. Շրջակա միջավայրի պահպանության բնագավառ» բաժնի 1-ին կետ

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան