Basic information
Number
N 182-Ա
Type
Որոշում
Act type
Ինկորպորացիա (17.04.2018-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
27.02.2018
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
27.02.2018
Effective date
28.02.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

  

27 փետրվարի 2018 թվականի N 182-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան`

Հաստատել «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-5-Ն և «Պետական պարտքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-6-Ն օրենքներիի կիրարկումն ապահովող միջոցառումը՝ համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2018 թ. փետրվարի 27

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2018 թ.

փետրվարի 27-ի N 182-Ա

որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ կատարելու մասին» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ ՄԱՍԻՆ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ օրենքՆԵՐի կիրարկումն ապահովող միջոցառՈՒմԸ

 

Միջոցառման անվանումը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմինը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը

Իրավական հիմքը

Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը

«Առաջիկա տարվա պետական բյուջեի մասին օրենքի նախագծում հաջորդ տարվա պետական բյուջեի ծախսերի կազմում ընթացիկ ծախսերի աճի և ծավալի առավելագույն չափերը սահմանելու, բացառիկ դեպքերի և ՀՀ կառավարության պարտքը նվազեցնելու միջոցառումների ծրագրի մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ ֆինանսների նախարարություն

2018 թվականի հուլիսի 1-ին տասնօրյակ

«Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ կետեր, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 12-րդ, 21-րդ և 23-րդ հոդվածներ

Ֆինանսավորում չի պահանջվում:

 

(հավելվածը փոփ. 16.04.18 N 387-Ա)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Վ. Ստեփանյան