«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան 
29 մարտի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 մարտի 2004 թվականի N 349-Ն
ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ ԵՎ ՊՐՈՑԵՍՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀՈՒՅԺ ՇՏԱՊ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել հիդրոօդերևութաբանական երևույթների և պրոցեսների մասին հույժ շտապ և ընդհանուր նշանակության տեղեկատվության ցանկը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` ապահովել սույն որոշման 1-ին կետով սահմանված ցանկում նշված տեղեկատվության տրամադրումը սպառողներին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Ա. Մարգարյան | 
| 
 
  | 
| 
 Հավելված   | 
Ց Ա Ն Կ
ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ ԵՎ ՊՐՈՑԵՍՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀՈՒՅԺ ՇՏԱՊ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ
| 
 NN  | 
 Հույժ շտապ հիդրոօդերևութաբանական տեղեկատվության  | |
| 
 I. Օդերևութաբանական երևույթներ  | ||
| 
 Տեղեկատվության   | 
 Տեղեկատվության   | |
| 
 1  | 
 2  | 
 3  | 
| 1. | Ուժեղ քամի (այդ թվում` փոթորկանք) | 25 մ/վրկ և ավելի արագությամբ | 
| 2. | Մրրկասյուն | 
 ուժեղ պտտահողմ (քամին` 25 մ/վրկ և ավելի) սյան կամ ձագարի տեսքով   | 
| 3. | Շատ ուժեղ անձրև | քանակը` 30 մմ և ավելի` մինչև 12 ժամվա ընթացքում | 
| 4. | Ուժեղ հորդառատ անձրև | քանակը` 30 մմ և ավելի` մինչև 1 ժամվա ընթացքում | 
| 5. | Երկարատև ուժեղ անձրև | տեղումների քանակը` 50 մմ-ից ոչ պակաս` 12 ժամից ավելի, բայց 48 ժամից պակաս ժամանակահատվածում | 
| 6. | Խոշոր կարկուտ | 20 մմ և ավելի տրամագծով | 
| 7. | Շատ ուժեղ ձյուն | քանակը` 20 մմ և ավելի` մինչև 12 ժամվա ընթացքում | 
| 8. | Ուժեղ մառախուղ | տեսանելիությունը` 50 մետրից ոչ ավելի | 
| 9. | Ուժեղ մերկասառույցաջինջառային նստվածքներ լարերի վրա | նստվածք լարերի վրա`  -մերկասառույցի դեպքում` 20 մմ-ից ավելի շառավղով -ջինջառի դեպքում` 50 մմ-ից ավելի շառավղով  | 
| 10. | Ուժեղ բուք, այդ թվում` ներքնաբուք | 12 և ավելի ժամվա ընթացքում` 15 մ/վրկ և ավելի քամու արագության և 500 մետրից պակաս տեսանելիության պայմանով | 
| 11. | Ձնահյուս | խոշոր հյուս, որը զգալի վնաս է հասցնում օբյեկտներին կամ առաջացնում է բնակավայրերի համար վտանգավոր իրավիճակ | 
| 12. | Արտակարգ հրդեհավտանգություն | հրդեհավտանգության 4-րդ դաս (4000oC ավելի` ըստ Նեստերովի բանաձևի) | 
| 13. | Սաստիկ սառնամանիքներ | - հովտային շրջաններում` -20oC և ցածր  - նախալեռնային շրջաններում` -32oC և ցածր - լեռնային շրջաններում` -35oC և ցածր  | 
| 14. | Սաստիկ շոգեր | - հովտային շրջաններում` 40oC և ավելի  - նախալեռնային շրջաններում` 35 oC և ավելի - լեռնային շրջաններում` 32oC և ավելի  | 
| II. Ագրոօդերևութաբանական երևույթներ | ||
| 1. | Ցրտահարություններ | վեգետացիայի ժամանակահատվածում օդում կամ հողի մակերևույթին ջերմաստիճանի նվազումը 0oC-ից ցածր | 
| 2. | Հողի գերխոնավություն | վեգետացիայի ժամանակահատվածում 10-12 սմ խորության վրա հողն անընդմեջ, 20 օրվանից ոչ պակաս ժամանակահատվածում գտնվում է կպչող և հոսող վիճակում | 
| 3. | Խորշակ | հատիկավոր կուլտուրաների ծաղկման, լցման և հասունացման փուլերում անընդմեջ, 3 օր և ավելի ժամանակահատվածում, օրական նույնիսկ մեկ դիտարկման ժամանակ 30 տոկոսից ոչ ավելի հարաբերական խոնավության, քամու ավելի քան 7 մ/վրկ արագության և +25oC-ից բարձր ջերմաստիճանի առկայության պայմաններում | 
| 4. | Մթնոլորտային երաշտ | բույսերի վեգետացիայի ժամանակահատվածում արդյունավետ (օրվա ընթացքում ավելի քան 5 մմ) տեղումների բացակայությունն անընդմեջ, 30 օրվանից ոչ պակաս ժամանակահատվածում, 30oC-ից բարձր ջերմաստիճանի պայմաններում | 
| 5. | Հողի երաշտ | բույսերի վեգետացիայի ժամանակահատվածում անընդմեջ, 30 օրվա ընթացքում 0-20 սմ հողի շերտում, արդյունավետ խոնավության պաշարները կազմում են 10 մմ-ից ոչ ավելի | 
| III. Հիդրոլոգիական երևույթներ | ||
| 1. | Գետերի հորդացում | գարնանային ձնհալով պայմանավորված տվյալ գետի բացարձակ առավելագույն ելքի (ծախսի) 90 տոկոսից ավելիի դեպքում | 
| 2. | Գետերի վարարում | ուժեղ անձրևների և ձյան կարճատև հալումով պայմանավորված` տվյալ գետի բացարձակ առավելագույն ելքի (ծախսի) 90 տոկոսից ավելիի դեպքում | 
| 3. | Սելավ | առատ տեղումներով պայմանավորված մեծաքանակ ջրի հոսք, որը պարունակում է մեծ քանակությամբ լեռնակտորներ ու այլ նյութեր և կարող է հասցնել վնաս բնակավայրերին, արդյունաբերական օբյեկտներին, մայրուղիներին, ոռոգման համակարգերին և այլն | 
| 4. | Ցածր նվազամակարդակ | ջրի ելքի (ծախսի) նվազում ջրաբաշխման կառույցների նախագծային նշումներից ցածր կամ տվյալ գետի բացարձակ նվազագույն ելքի (ծախսի) 90 տոկոսից ավելիի դեպքում | 
| IV. Ռադիացիոն երևույթներ | ||
| 1. | Ռադիացիայի մակարդակ | 60 մկռ/ժամ և ավելի | 
| 2. | Ռադիոակտիվ աերոզոլների խտություն | մթնոլորտում ռադիոակտիվ աերոզոլների խտության գերազանցումը 3700.10-5 բկ/մ3 | 
| Ընդհանուր նշանակության  հիդրոօդերևութաբանական տեղեկատվության  | ||
| 1. | Նախորդ օրվա դիտված առավելագույն և նվազագույն ջերմաստիճանը, տեղումների քանակը, օդերևութաբանական երևույթը, ամպամածությունը, ձյան ծածկի բարձրությունը հանրապետության տարածքում | |
| 2. | 
 Եղանակը աշխարհի խոշորագույն քաղաքներում և Հայաստանի Հանրապետության հարևան պետությունների մայրաքաղաքներում  | 
|
| 3. | Եղանակի կանխատեսումը ՀՀ մարզերում և Երևան քաղաքում` 1 օրվա և մոտակա 5 օրվա համար | |
| 4. | Երևան քաղաքի բազմամյա կլիմայական տվյալները | յուրաքանչյուր աշխատանքային օր ամենօրյա հիդրոօդերևութաբանական տեղեկագրի տեսքով տրվում է հանրապետության տարածքում դիտված և կանխատեսվող հիդրոօդերևութաբանական երևույթների (տարրերի) մեծությունները 1-5 օրերի համար | 
| 5. | Երկրի արհեստական արբանյակից ստացված ամպամածության պատկերը տվյալ պահին | |
| 6. | Հելիոֆիզիկական և ռադիացիոն ռեժիմի (տվյալ և հաջորդ օրվա) բնութագրերը | |
| 7. | Սևանա լճի մակարդակը, լճից արտահոսված և լիճ մուտք գործած ջրի քանակը | |
| 8. | Հիդրոլոգիական երևույթների կանխատեսումը | |
| 9. | Ըստ «Ծովինար» դիտակետի Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ թափվող ջրի քանակը | |
| 10. | Ամսական եղանակային պայմանների կանխատեսում | ամսվա սկզբից 5-10 օր առաջ տրվում է հանրապետության տարածքի համար սպասվող ջերմային և տեղումների ռեժիմների կանխատեսումը | 
| 11. | Սեզոնային եղանակային պայմանների կանխատեսում | եռամսյակի սկզբից 10-15 օր առաջ տրվում է հանրապետության տարածքի համար սպասվող ջերմային և տեղումների ռեժիմների կանխատեսումը | 
| 12. | Ամսական տեսություններ` դիտված հիդրոօդերևութաբանական պայմանների մասին | ամիսը վերջանալուց հետո 5 օրվա ընթացքում տրվում է տեղեկատվություն դիտված հիդրոօդերևութաբանական պայմանների մասին | 
| 13. | Շաբաթական տեսություններ` դիտված հիդրոօդերևութաբանական պայմանների մասին | յուրաքանչյուր երկուշաբթի տրվում է տեղեկատվություն հանրապետությունում անցած շաբաթվա ընթացքում դիտված հիդրոօդերևութաբանական պայմանների մասին | 
| 14. | Գարնանային հորդացումների էլեմենտների կանխատեսում | մարտ ամսվա երկրորդ կեսին տրվում է հանրապետության գետերի գարնանային հորդացումների ծավալի և առավելագույն ելքերի (ծախսերի), լճերում և ջրամբարներում ջրի ծավալի կանխատեսումներ, որոնք կազմվում են նոյեմբեր-մարտ ամիսներին դիտված հիդրոօդերևութաբանական պայմանների ընդհանուր բնութագրերի (տեղումների քանակ, հողի խոնավության վիճակ, լեռնային շրջաններում ձյան կուտակումներ) և հորդացումների ընթացքում սպասվող տեղումների ու ջերմության արժեքների հիման վրա | 
| 15. | Սևանա լճի ջրային հաշվեկշիռ | յուրաքանչյուր ամիսը և տարին վերջանալուց հետո 15 օրվա ընթացքում տրվում է Սևանա լիճ մուտք գործած ջրի ծավալը` տեղումներով, գետերով, Արփա-Սևան թունելով, և ելքը` գոլորշիացումով ու Հրազդան գետով, ինչպես նաև ստորերկրյա ջրերի մուտքը և ելքը | 
| 16 | Տեղեկանքներ և կանխատեսումներ աշնանացան ցորենի աճի և զարգացման բոլոր փուլերի վերաբերյալ | տրվում է հանրապետությունում դիտված և կանխատեսվող տեղումների, խոնավության և ջերմային ռեժիմների հիման վրա | 
| 17. | 
 Աշնանացան ցորենի և հացազգի  կուլտուրաների միջին  հանրապետական բերքատվության կանխատեսումներ`   | 
տեղեկատվությունը տրվում է ամսական 1-2 անգամ` հանրապետությունում դիտված և կանխատեսվող ջերմային ու խոնավության ռեժիմների հիման վրա | 
| 18. | Բանջարաբոստանային կուլտուրաների և կարտոֆիլի միջին հանրապետական բերքատվության կանխատեսումներ | հանրապետությունում դիտված և կանխատեսվող ջերմության, տեղումների ու խոնավության ռեժիմների հիման վրա յուրաքանչյուր կուլտուրայի համար տրվում է 1-3 ամիս վաղօրոքության կանխատեսումներ, պայմանավորված հանրապետության տարածքի բնակլիմայական և լանդշաֆտային պայմաններով, գյուղատնտեսական կուլտուրաների սորտերի հասունացման ժամկետներով | 
| 19. | Պտղատու բույսերին և խաղողին վերաբերող ֆազային և բերքատվության կանխատեսումներ | ըստ հանրապետությունում դիտված ձմեռային պայմանների, ջերմության և խոնավության ռեժիմի տրվում է յուրաքանչյուր բուսատեսակի համար 2-ական կանխատեսում` մայիս, հունիս և հուլիս ամիսներին | 
| 20. | Տասնօրյակային ագրոտեղեկագրեր | պարունակում է տասնօրյակի ընթացքում դիտված օդերևութաբանական տարրերի, ինչպես նաև գյուղատնտեսական աշխատանքների, գյուղկուլտուրաների աճի և զարգացման վերաբերյալ տվյալներ | 
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի  ղեկավար-նախարար  | 
Մ. Թոփուզյան |