Basic information
Number
N 496-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (06.05.2004-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2004.05.05/25(324) Հոդ.566
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
25.03.2004
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
15.04.2004
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
21.04.2004
Effective date
06.05.2004

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

21 ապրիլի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 մարտի 2004 թվականի N 496-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 20-Ի N 662 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 20-ի «Հայաստանի Հանրապետությունում ասպիրանտուրայում և դոկտորանտուրայում ուսուցման կարգը հաստատելու մասին» N 662 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
 որոշմամբ հաստատված կարգի`

ա) 2-րդ կետում «ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի» բառերը փոխարինել «ՀՀ կրթության և գիտության նախարարության ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողով» գործակալության» բառերով.

բ) 11-րդ կետի երկրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք բուհերի և կազմակերպությունների ասպիրանտուրա են ընդունվում միջպետական, միջկառավարական և միջգերատեսչական պայմանագրերի կամ համաձայնագրերի հիման վրա:

Օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք կազմակերպությունների միջև կնքված պայմանագրերի հիման վրա, ինչպես նաև սեփական նախաձեռնությամբ, ասպիրանտուրա են ընդունվում վճարովի հիմունքներով».

գ) ուժը կորցրած ճանաչել 12-րդ կետի «ե» ենթակետը.

դ) 13-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ասպիրանտուրայի ընդունելությունը պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքով տեղերի համար ավարտվում է մինչև ընթացիկ տարվա հունիսի 20-ը, իսկ առանց պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքի տեղերի համար ընդունելությունը կարող է կատարվել նաև սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին».

ե) 14-րդ կետը առաջին նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Այն դիմորդները, որոնց համար մասնագիտական առարկաներ են անգլերենը, ֆրանսերենը կամ գերմաներենը՝ քննություն են հանձնում մասնագիտականից տարբեր այլ օտար լեզու».

զ) 23-րդ կետի երկրորդ մասի վերջում լրացնել.

«առանց պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքի» բառերով.

է) 27-րդ կետի վերջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք բուհերի և կազմակերպությունների դոկտորանտուրա են ընդունվում միջպետական, միջկառավարական և միջգերատեսչական պայմանագրերի կամ համաձայնագրերի հիման վրա:

Օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք կազմակերպությունների միջև կնքված պայմանագրերի հիման վրա, ինչպես նաև սեփական նախաձեռնությամբ դոկտորանտուրա են ընդունվում վճարովի հիմունքներով»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. ապրիլի 15
Երևան

 

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation