Basic information
Number
թիվ 25
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (-01.01.2022)
Status
Չի գործում
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Enactment date
22.03.2016
Signing organisation
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Signing date
22.03.2016
Interrupt date
01.01.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 մարտի 2016 թվականի

թիվ 25

քաղ. Մոսկվա

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱԿԱԳՆԻ՝ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 42-րդ և 45-րդ հոդվածներին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Սահմանել գյուղատնտեսական ապրանքների առանձին տեսակների նկատմամբ Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի՝ ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերը (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 16-ի թիվ 54 որոշման հավելված)՝ համաձայն հավելվածի:

2. Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ծանոթագրությունները (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 16-ի թիվ 54 որոշման հավելված) լրացնել հետևյալ բովանդակությամբ 68Դ - 70Դ ծանոթագրություններով՝

«68Դ) Մաքսային արժեքի 5 %-ի չափով ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը կիրառվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի մարտի 22-ի թիվ 25 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2017 թվականի մայիսի 31-ը ներառյալ:

69Դ) Մաքսային արժեքի 5 %-ի չափով ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը կիրառվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի մարտի 22-ի թիվ 25 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2019 թվականի մայիսի 31-ը ներառյալ:

70Դ) Մաքսային արժեքի 0 (զրո) % -ի չափով ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը կիրառվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի մարտի 22-ի թիվ 25 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2019 թվականի մայիսի 31-ը ներառյալ:»։

3. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ
Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի կոլեգիայի
2016 թվականի մարտի 22-ի
թիվ 25 որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Change History
Changing Act Corresponding incorporation
17.08.2021, թիվ 100 01.01.2022, թիվ 25
Changed acts
Changing Act Corresponding incorporation