«Վավերացնում եմ» 
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
24 ապրիլի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 ապրիլի 2004 թվականի N 539-Ն
ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺՇԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ ԵՎ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺՇԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 13-ի N 1533-Ն որոշմամբ հաստատված ժամանակացույցի 4-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
ա) ընտանեկան բժշկի գործունեության կազմակերպման դրույթները` համաձայն N 1 հավելվածի.
բ) ընտանեկան բժշկի գործունեության մասին տեղեկատվություն ներկայացնելու ձևը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Ա. Մարգարյան | 
2004 թ. ապրիլի 21  | 
| 
 Հավելված N 1  | 
Դ Ր ՈՒ Յ Թ Ն Ե Ր
ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺՇԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ
I. ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺՇԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
1. Ընտանեկան բժիշկն ընտանիքի անդամներին (անկախ նրանց տարիքից, սեռից, էթնիկական խմբից և կրոնական դավանանքից) առաջնային բժշկասոցիալական օգնություն ցուցաբերող շտապ օգնության ծառայություն իրականացնելու իրավունք ունեցող և համապատասխան մասնագիտացում ստացած բժիշկն է:
2. Ընտանեկան բժիշկն իրականացնում է առողջ ապրելակերպի քարոզչություն, հիվանդությունների կանխարգելում, առաջնային բուժում և առողջության վերականգնում՝ հիմնվելով անհատի, նրա ընտանիքի, մասնագիտական ու սոցիալական պայմանների մասին իր գիտելիքների և իմացության վրա:
3. Ընտանեկան բժիշկ կարող է աշխատել այն մասնագետը, որը յուրացրել է տվյալ մասնագիտական որակավորմանը համապատասխան ուսումնական ծրագիրը և որակավորվել այդ մասնագիտությամբ:
4. Ընտանեկան բժիշկն իրականացնում է առաջնային բժշկական օգնություն անհատական, խմբային (այլ ընտանեկան բժիշկների հետ համատեղ) կամ թիմային (ընդգրկում է այլ մասնագետների, օրինակ՝ մանկաբույժ, գինեկոլոգ, ստոմատոլոգ և այլն) պրակտիկայի ձևով:
5. Ընտանեկան բժիշկը կարող է իր գործունեությունն իրականացնել բժշկական հիմնարկներում՝ անկախ դրանց սեփականության ձևից, ինչպես նաև ծավալել մասնավոր պրակտիկա՝ համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության:
6. Ընտանեկան բժիշկը (ընտանեկան բժիշկների խումբը) կարող է պայմանագրային հիմունքներով աշխատել պետական, համայնքային կազմակերպությունների, ինչպես նաև բժշկական ապահովագրական և բժշկական կազմակերպությունների հետ:
7. Ընտանեկան բժիշկն ընտանիքներին առաջնային բժշկական օգնություն է ցուցաբերում հավաքագրման սկզբունքով՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից սահմանվող ընտանեկան բժշկի գործունեությանը վերաբերող կարգի և մեթոդական ցուցումների:
8. Ընտանեկան բժիշկն իրականացնում է ամբուլատոր ընդունելություն, տնային այցեր, իր իրավասության սահմաններում շտապ և անհետաձգելի բժշկական օգնություն, կանխարգելիչ, ախտորոշիչ, բուժական ու վերականգնողական միջոցառումներ, մասնակցում է ընտանիքի բժշկասոցիալական և առողջապահական կրթման խնդիրների լուծմանը:
9. Ընտանեկան բժիշկը ղեկավարվում է սույն դրույթներով և բնակչության առողջության պահպանման հարցերին վերաբերող իրավական ակտերով:
10. Ընտանեկան բժշկի գործունեության նկատմամբ հսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը` որպես լիցենզավորող, ինչպես նաև պետական պատվեր տեղադրող մարմին:
11. Ընտանեկան բժիշկը պետք է տիրապետի բնակչության բժշկական օգնության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության հիմունքներին, իմանա հանրապետության առողջապահության համակարգի կառուցվածքը և գործունեության հիմնական սկզբունքները, իր մասնագիտական իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը:
12. Ընտանեկան բժիշկը պետք է կարողանա պլանավորել իր աշխատանքը, իրականացնել առողջապահական վերլուծություն, համագործակցել այլ մասնագետների և ծառայությունների հետ:
13. Ընտանեկան բժիշկը պարտավոր է պահպանել բժշկական էթիկայի կանոնները:
14. Ընտանեկան բժիշկը կրում է պատասխանատվություն իր իրավասությունների սահմաններում ինքնուրույն ընդունած որոշումների համար: Հակաօրինական գործողությունների կամ անհրաժեշտ գործողություններ չկատարելու համար, որով վնաս է հասցրել հիվանդի առողջությանը կամ նպաստել նրա մահվան ելքին, կրում է պատասխանատվություն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
II. ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺՇԿԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ
15. Ընտանեկան բժիշկը պարտավոր է տիրապետել բժշկական գործունեության հետևյալ տեսակներին և դրանց վերաբերող խնդիրների լուծմանը՝
ա) առավել տարածված հիվանդությունների կանխարգելում, ախտորոշում, բուժում և հիվանդների առողջության վերականգնում՝ իր իրավասության սահմաններում.
բ) շտապ և անհետաձգելի բուժօգնության ցուցաբերում, բժշկական մասնագիտական գործողությունների (միջամտությունների) կատարում.
գ) կազմակերպական գործունեություն:
Առավել տարածված հիվանդությունների կանխարգելում, ախտորոշում, բուժում և հիվանդների առողջության վերականգնում
16. Ընտանեկան բժիշկը պետք է կարողանա ինքնուրույն`
ա) տիրապետել բնակչության առողջության պահպանման մեթոդներին,
բ) կատարել հիվանդի զննում և գնահատել հետազոտության տվյալները,
գ) կազմել լաբորատոր, գործիքային հետազոտությունների պլան,
դ) մեկնաբանել արյան, մեզի, խորխի քննության, ստամոքսահյութի, դուոդենալ հետազոտության, կոպրոգրամայի, ողնուղեղային հեղուկի, ճառագայթային, էլեկտրաֆիզիոլոգիական, ռենտգենաբանական և այլ հետազոտությունների տվյալները,
ե) տիրապետել առավել տարածված հիվանդությունների կանխարգելման, ախտորոշման, բուժման և առողջության վերականգնման մեթոդներին,
զ) անհրաժեշտության դեպքում կազմակերպել հիվանդների լրացուցիչ քննություն, խորհրդատվություն, հոսպիտալացում և իրականացնել նրանց հետագա բուժումն ու հսկողությունը։
Շտապ և անհետաձգելի բուժօգնության ցուցաբերում, բժշկական մասնագիտական գործողությունների (միջամտությունների) կատարում
17. Ընտանեկան բժիշկը պետք է ունենա`
ա) ընդհանուր մասնագիտական ունակություններ,
բ) ունակություններ նյարդաբանության բնագավառում,
գ) քիթ-կոկորդ-ականջի մասնագիտական անհրաժեշտ կարողություններ,
դ) մանկաբուժության մասնագիտական կարողություններ,
ե) ակնաբուժական մասնագիտական անհրաժեշտ կարողություններ։
18. Ընտանեկան բժիշկը պետք է կարողանա ինքնուրույն իրականացնել հետևյալ գործողությունները`
ա) շտապ և անհետաձգելի օգնության գործողություններ,
բ) վիրաբուժական միջամտություններ,
գ) ակնաբուժական գործողություններ,
դ) մանկաբարձական և գինեկոլոգիական գործողություններ:
Կազմակերպչական գործունեություն
19. Ընտանեկան բժիշկը պարտավոր է իմանալ իր կողմից սպասարկվող ընտանիքների ժողովրդագրական, բժշկասոցիալական բնութագիրը, որի համաձայն պետք է կազմակերպի իր հետևյալ գործունեությունը՝
ա) կրթել բնակչությանը` քարոզելով առողջ ապրելակերպ (հակածխախոտային, հակաալկոհոլային, հակաթմրամոլային և այլն).
բ) կազմակերպել ընտանիքի պլանավորման, էթիկայի, հոգեբանության, սոցիալական, բժշկագենետիկական և բժշկասեռաբանական օգնություն.
գ) հետևել հղիության ընթացքին, հղի կնոջ էքստրագենիտալ հիվանդությունների ախտորոշմանը և բուժմանը, հսկել հետծննդյան շրջանը.
դ) հղի կնոջը և ընտանիքին հոգեբանորեն նախապատրաստել ծննդաբերությանը.
ե) իրականացնել կնոջ առողջության նկատմամբ հսկողություն՝ կյանքի բոլոր փուլերում.
զ) խորհուրդներ տալ ծնողներին՝ երեխաների խնամքի, կերակրման, սեռական և ֆիզիկական դաստիարակության, կոփման, ինչպես նաև՝ դեռահասների սեռական հասունացման առանձնահատկությունների վերաբերյալ.
է) նպաստել ընտանիքի անդամների հոգեկան և ֆիզիկական զարգացման բնականոն պայմանների ապահովմանը.
ը) մասնակցել ընտանիքի սոցիալական ծրագրերի իրականացմանը.
թ) մասնակցել հիգիենիկ-հակահամաճարակային ծառայության միջոցառումներին, առողջապահական միջոցառումների իրականացման գործում ներգրավել հիմնարկների և կազմակերպությունների ղեկավարներին ու հասարակական կազմակերպություններին.
ժ) իրականացնել աշխատանքներ հիվանդությունների կանխարգելման, ռիսկի գործոնների ու հիվանդությունների վաղ հայտնաբերման համար և նպաստել դրանց վերացմանը.
ժա) անհրաժեշտության դեպքում համագործակցել բուժհաստատությունների համապատասխան ծառայությունների հետ.
ժբ) իրականացնել հիվանդների անաշխատունակության փորձաքննություն և անհրաժեշտության դեպքում նրանց ներկայացնել բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովին (ԲՍՓՀ).
ժգ) իրականացնել սպասարկվող բնակչության բժշկահոգեբանական օգնություն.
ժդ) գնահատել սպասարկվող բնակչության առողջական վիճակը և ապահովել առողջական վիճակի ցուցանիշների գրանցումը, դրանց վերլուծությունն ու հաշվետվությունը:
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար  | 
Մ. Թոփուզյան | 
| 
 Հավելված N 2  | 
Ձև
Ձ Ե Վ
ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺՇԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ
Ում է ներկայացվում______________________________________________
(անվանումը)
Բուժհաստատությունը _____________________________________________
(անվանումը, ծածկագիրը)
1. Հաշվառման մեջ գտնվող բնակչության թիվը
| 
 
  | 
 Հաշվետու տարում  | |||||||||
| 
 հավաքագրվել են  | 
 տեղափոխվել են  | 
 մահացել են  | 
 տարեվերջին  | |||||||
| 
 ստացիոնարում  | 
 տանը  | |||||||||
| 
 իգական  | 
 արական  | 
 իգական  | 
 արական  | 
 իգական  | 
 արական  | 
 իգական  | 
 արական  | 
 իգական  | 
 արական  | |
| 
 Ընդամենը  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
| 
 0-14 տարեկան, այդ թվում`  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
|
| 
 0-12 ամսական  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
|
| 
 1-4 տարեկան  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
|
| 
 15-17 տարեկան  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
|
| 
 18 -19 տարեկան  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
|
| 
 20-39 տարեկան  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
|
| 
 40-59 տարեկան  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
|
| 
 60 և ավելի բարձր  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
|
2. Հիվանդացությունը հավաքագրված բնակչության շրջանում
| 
 Հիվանդության անվանումը  | 
 ՀՄԴ-X  | 
 Գրանցված հիվանդությունների  | ||
| 
 ընդամենը  | 
 կյանքում  | 
 դիսպանսեր  | ||
| 
 1  | 
 2  | 
 3  | 
 4  | 
 5  | 
| 
 Ընդամենը, այդ թվում`  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
| 
 Վարակիչ և մակաբուծական որոշ հիվանդություններ  | 
 A00-B99  | 
 
  | 
 
  | 
 
  | 
| 
 այդ թվում`  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
| 
 աղիքային ինֆեկցիաներ  | 
 A00-A09  | 
 
  | 
 
  | 
 
  | 
| 
 Նորագոյացություններ  | 
 C00-C48  | 
 
  | 
 
  | 
 
  | 
| 
 Արյան և արյունաստեղծ օրգանների հիվանդություններ, առանձին  | 
 D50-D89  | 
 
  | 
 
  | 
 
  | 
| 
 Ներզատական համակարգի հիվանդություններ  | 
 E00-E90  | 
 
  | 
 
  | 
 
  | 
| 
 Հոգեկան խանգարումներ և վարքի խանգարումներ  | 
 F00-F99  | 
 
  | 
 
  | 
 
  | 
| 
 Նյարդային համակարգի հիվանդություններ  | 
 G00-G99  | 
 
  | 
 
  | 
 
  | 
| 
 Աչքի և դրա հավելյալ ապարատի հիվանդություններ  | 
 H00-H59  | 
 
  | 
 
  | 
 
  | 
| 
 Ականջի և պտղաձև ելունի հիվանդություններ  | 
 H60-H95  | 
 
  | 
 
  | 
 
  | 
| 
 Շնչառական օրգանների հիվանդություններ  | 
 J00-J99  | 
 
  | 
 
  | 
 
  | 
| 
 Մարսողական օրգանների հիվանդություններ  | 
 K00-K93  | 
 
  | 
 
  | 
 
  | 
| 
 Մաշկի և ենթամաշկային բջջանքի հիվանդություններ  | 
 L00-L99  | 
 
  | 
 
  | 
 
  | 
| 
 Ոսկրամկանային համակարգի և շարակցական հյուսվածքի  | 
 M00-M99  | 
 
  | 
 
  | 
 
  | 
| 
 Միզասեռական համակարգի հիվանդություններ  | 
 N00-N99  | 
 
  | 
 
  | 
 
  | 
| 
 Հղիություն, ծննդաբերություն և հետծննդաբերական շրջան  | 
 O00-O99  | 
 
  | 
 
  | 
 
  | 
| 
 Բնածին արատներ, դեֆորմացիաներ և քրոմոսոմային խանգարումներ  | 
 Q00-Q99  | 
 
  | 
 
  | 
 
  | 
| 
 Վնասվածքներ և թունավորումներ  | 
 S00-T98  | 
 
  | 
 
  | 
 
  | 
| 
 Բնակչության առողջության վիճակի և առողջապահական հիմնարկներ  | 
 Z00-Z99  | 
 
  | 
 
  | 
 
  | 
| 
 Փոքր վիրաբուժական միջամտություններ  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
| 
 Արյան շրջանառության համակարգի (սիրտ-անոթային) հիվանդություն  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
| 
 Այլ  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
3. Տեղեկատվություն կանխարգելիչ բժշկական քննությունների և դրանց արդյունքների մասին
| 
 Քննության ենթարկված անձինք  | 
 Քննության ենթարկված  | 
 Ենթակա  | 
 Քննվել են  | 
 Հայտնա-  | 
 Ձեռնարկված  | ||||
| 
 արդյու-նաբերու-թյուն  | 
 սնունդ և կոմունալ աշխատող  | 
 մանկա-  | 
 նշանակվել է բուժում  | 
 ուղարկվել է  | 
 վերցվել է  | ||||
| 
 Ընդամենը  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
| 
 0-14 տարեկան,  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
| 
 0-12 ամսական  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
| 
 1-4 տարեկան  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
| 
 15-17 տարեկան  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
| 
 18 -19 տարեկան  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
| 
 20-39 տարեկան  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
| 
 40-59 տարեկան  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
| 
 60 և ավելի բարձր  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
4. Տեղեկատվություն սոցիալ-բժշկական հիմնահարց հանդիսացող սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների մասին
| 
 Հիվանդության անվանումը  | 
 ՀՄԴ-X  | 
 Գրանցված  | 
 0-18 տարե-  | 
 19-59  | 
 60 և  | 
 Հաշմանդամություն  | 
 Այցերի թիվը  | 
 Ակտիվ հայտնա-  | ||||||||
| 
 ընդա-  | 
 կյան-  | 
 դիս-  | 
 իգա-  | 
 արա-  | 
 իգա-  | 
 արա-  | 
 իգա-  | 
 արա-  | 
 1-ին խումբ  | 
 2-րդ խումբ  | 
 3-րդ խումբ  | 
 0-18  | 
 մեծ.  | |||
| 
 1  | 
 2  | 
 3  | 
 4  | 
 5  | 
 6  | 
 7  | 
 8  | 
 9  | 
 10  | 
 11  | 
 12  | 
 13  | 
 14  | 
 15  | 
 16  | 
 17  | 
| 
 Սուր ռևմատիկ տենդ  | 
 100-102  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
| 
 Քրոնիկ ռևմատիկ հիվանդություններ  | 
 105-109  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
| 
 Հիվանդություններ` բնութագրված արյան  | 
 110-115  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
| 
 Սրտի իշեմիկ հիվանդություն  | 
 120-125  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
| 
 Սրտի այլ հիվանդություններ  | 
 130-152  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
| 
 Ուղեղ-անոթային հիվանդություններ  | 
 160-169  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
| 
 Զարկերակների, արտերիոլների և  | 
 170-179  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
| 
 Երակների, ավշային անոթների և հանգույցների հիվանդություններ  | 
 180-189  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
| 
 Արյան շրջանառության այլ և չճշտված հիվանդություններ  | 
 195-199  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
| 
 Ընդամենը  | 
 100-199  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
| Ըտանեկան բժիշկ | 
 _______________________  | 
 ____________________________  | 
| Ղեկավար | 
 _______________________  | 
 ____________________________  | 
Հեռախոսահամարը ______________________________
Կ.Տ.
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար  | 
Մ. Թոփուզյան | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 10.06.2011, N 805-Ն | 23.06.2011, N 539-Ն | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|