ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
15 նոյեմբերի 2016 թվականի |
թիվ 154 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի ԹԻՎ 293 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված) 5-րդ կետի ութերորդ պարբերությանը և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 9-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Կատարել փոփոխություններ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերին համապատասխանության սերտիֆիկատի և համապատասխանության հայտարարագրի միասնական ձևերի և դրանց ձևակերպման կանոնների մասին» 2012 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 293 որոշման մեջ՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ՝
ա) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության սերտիֆիկատների ձևաթղթերը, որոնք թողարկվել են մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը, օգտագործվում են սույն որոշման 1-ին կետով նախատեսված փոփոխությունները հաշվի առնելով պատրաստված ձևաթղթերի հետ միասին՝ մինչև 2019 թվականի հունվարի 1-ը.
բ) Եվրասիական տնտեսական միության (Մաքսային միության) տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության սերտիֆիկատները և համապատասխանության հայտարարագրերը, որոնք տրվել և գրանցվել են մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը, վավերական են մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |
|
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի նոյեմբերի 15-ի թիվ 154 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 293 որոշման մեջ կատարվող
1. Անվանման մեջ «Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերին» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին» բառերով։
2. Նախաբանում ««Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» 2011 թվականի նոյեմբերի 18-ի պայմանագրի 3-րդ հոդվածին» բառերը փոխարինել ««Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված) 5-րդ կետի ութերորդ պարբերությանը» բառերով:
3. 1-ին կետի երկրորդ և երրորդ պարբերություններում «Մաքսային միության» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության» բառերով։
4. Նշված որոշմամբ հաստատված՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության սերտիֆիկատի միասնական ձևը և դրա ձևակերպման կանոնները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
|
«ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 293 որոշմամբ (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի նոյեմբերի 15-ի թիվ 154 որոշման խմբագրությամբ) |
Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության սերտիֆիկատի միասնական ձևը և դրա ձևակերպման կանոնները
I. Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության սերտիֆիկատի միասնական ձևը
|
|
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏ |
(1) | |||
|
|
| ||||
|
|
N ԵԱՏՄ ____________________ |
(3) | |||
|
Սերիա _______ թիվ _________ |
(4) | ||||
|
| |||||
|
ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՄԱՐՄԻՆ՝ ______________________________________________________________ |
(5) | ||||
|
ՀԱՅՏԱՏՈՒ ______________________________________________________________ |
(6) | ||||
|
ԱՐՏԱԴՐՈՂ ___________________________________________________________ |
(7) | ||||
|
ԱՐՏԱԴՐԱՆՔ ___________________________________________________________ |
(8) | ||||
|
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ԾԱԾԿԱԳԻՐ ______________________________________________ |
(9) | ||||
|
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ_________________________________ |
(10) | ||||
|
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏԸ ՏՐՎԵԼ Է _______________________ ___________________________________________________________ ՀԻՄԱՆ ՎՐԱ |
(11) | ||||
|
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ________________________________________ |
(12) | ||||
|
ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ______________ -ԻՑ (13) ՄԻՆՉԵՎ ______________ |
(14) | ||||
|
ՆԵՐԱՌՅԱԼ | |||||
|
| |||||
|
Սերտիֆիկացման մարմնի ղեկավար (լիազորված անձ) |
Կ.Տ. |
(15) | |||
|
|
(ստորագրությունը) |
|
(Ա. Ա. Հ.) |
| |
|
| |||||
|
Փորձագետ (փորձագետ-աուդիտոր) (փորձագետներ (փորձագետ-աուդիտորներ)) |
|
| |||
|
|
(ստորագրությունը) |
|
(Ա. Ա. Հ.) |
| |
II. Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության սերտիֆիկատի ձևակերպման կանոնները
1. Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության սերտիֆիկատը (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, սերտիֆիկատ) ձևակերպվում է Միության՝ համապատասխանության գնահատման մարմինների միասնական ռեեստրում ընդգրկված սերտիֆիկացման մարմնի կողմից։
2. Սերտիֆիկացման ժամանակ որպես հայտատու կարող են լինել Միության անդամ պետության (այսուհետ՝ անդամ պետություն) օրենսդրությանը համապատասխան դրա տարածքում գրանցված իրավաբանական անձը կամ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձը, որոնք հանդես են գալիս որպես արտադրող կամ վաճառող կամ արտադրողի կողմից լիազորված անձ (այսուհետ՝ հայտատուներ)։
3. Սերտիֆիկատի ձևաթղթերը և դրա հավելվածները խիստ հաշվառման փաստաթղթեր են, պատրաստվում են անդամ պետություններում տպագրական եղանակով և ունեն պաշտպանության առնվազն չորս աստիճան, այդ թվում՝
ա) պոզիտիվ արտապատկերման գիլյոշային շրջանակ.
բ) գիլյոշային շրջանակի պարագծով զետեղված միկրոտեքստ.
գ) կիսաթափանցիկ հոլոգրաֆիկ պաշտպանիչ տարր.
դ) տպագրական համար, որը բաղկացած է ձևաթղթի սերիայից, անդամ պետության երկնիշ տառային ծածկագրից (աշխարհի երկրների դասակարգչին համապատասխան) և ձևաթղթի հերթական համարից (արաբական յոթ թվանշան)։
4. Սերտիֆիկատը լրացվում է ռուսերենով՝ էլեկտրոնային տպիչ սարքերի օգտագործմամբ, և` անդամ պետության օրենսդրության մեջ համապատասխան պահանջի առկայության դեպքում այն անդամ պետության պետական լեզվով, որտեղ իրականացվում է արտադրանքի սերտիֆիկացումը։
Սերտիֆիկատը ռուսերենով և անդամ պետություններից մեկի պետական լեզվով լրացվելու դեպքում այն լրացվում է սույն բաժնի 6-րդ կետին համապատասխան՝ սերտիֆիկատի տարբեր կողմերի վրա։
Անհրաժեշտության դեպքում արտադրողի անվանումը, նրա գտնվելու վայրը (իրավաբանական անձի հասցեն), ինչպես նաև արտադրանքի արտադրության գործունեության իրականացման վայրի հասցեն (հասցեները) (բացի պետության անվանումից) և արտադրանքի նշագիրը (տեսակ, մակնիշ, մոդել, ապրանքատեսակ (արտիկուլ) և այլն) կարող են նշվել լատինական այբուբենի տառերի օգտագործմամբ։
5. Սերտիֆիկատի բոլոր դաշտերը պետք է լրացված լինեն (սերտիֆիկատի բնօրինակում դաշտերի համարակալումը բացակայում է)։
6. Սերտիֆիկատի մեջ նշվում են՝
ա) 1-ին դաշտում՝ 2 տողով կատարված գրառումներ՝ հետևյալ հաջորդականությամբ՝
1-ին տող՝ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ».
2-րդ տող՝ «ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏ».
բ) 2-րդ դաշտում՝ Եվրասիական տնտեսական միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանը.
գ) 3-րդ դաշտում՝ սերտիֆիկատի գրանցման համարը, որը ձևավորվում է անդամ պետության օրենսդրությանը համապատասխան՝ «ԵԱՏՄ» (Եվրասիական տնտեսական միություն) հապավման և անդամ պետության երկնիշ տառային ծածկագրի նշումով՝ աշխարհի երկրների դասակարգչին համապատասխան.
դ) 4-րդ դաշտում՝ սույն բաժնի 3-րդ կետի «դ» ենթակետով նախատեսված և ձևաթղթի պատրաստման ժամանակ դրվող՝ սերտիֆիկատի ձևաթղթի տպագրական համարը.
ե) 5-րդ դաշտում՝ սերտիֆիկատը տրամադրած սերտիֆիկացման մարմնի լրիվ անվանումը, դրա գտնվելու վայրը (իրավաբանական անձի հասցեն), ինչպես նաև գործունեության իրականացման վայրի հասցեն (եթե հասցեները տարբեր են), սերտիֆիկացման մարմնի հավատարմագրման վկայագրի գրանցման համարը և գրանցման ամսաթիվը, ինչպես նաև հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն.
զ) 6-րդ դաշտում՝ իրավաբանական անձի համար՝ հայտատուի լրիվ անվանումը, նրա գտնվելու վայրը (իրավաբանական անձի հասցեն) և գործունեության իրականացման վայրի հասցեն (հասցեները) (եթե հասցեները տարբեր են) կամ՝ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի համար՝ ազգանունը, անունը և հայրանունը (առկայության դեպքում), բնակության վայրը և գործունեության իրականացման վայրի հասցեն (հասցեները) (եթե հասցեները տարբեր են), ինչպես նաև հայտատուի գրանցման կամ հաշվառման (անհատական, նույնականացման) համարը, որն անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան տրվում է իրավաբանական անձի կամ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի պետական գրանցման ժամանակ, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն.
է) 7-րդ դաշտում՝ իրավաբանական անձի և արտադրանքն արտադրող դրա մասնաճյուղերի համար՝ արտադրողի լրիվ անվանումը, նրա գտնվելու վայրը (իրավաբանական անձի հասցեն) և արտադրանքի արտադրության գործունեության իրականացման վայրի հասցեն (հասցեները) (եթե հասցեները տարբեր են) կամ՝ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի համար՝ ազգանունը, անունը և հայրանունը (առկայության դեպքում), բնակության վայրը և արտադրանքի արտադրության գործունեության իրականացման վայրի հասցեն (հասցեները) (եթե հասցեները տարբեր են).
ը) 8-րդ դաշտում՝ տեղեկություններ արտադրանքի մասին, ներառյալ՝
արտադրանքի անվանումը և նշագիրը (Միության տեխնիկական կանոնակարգերով (Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով) (այսուհետ` տեխնիկական կանոնակարգեր) նախատեսված դեպքերում) և (կամ) արտադրողի կողմից արտադրանքին տրված այլ պայմանական նշագիր (առկայության դեպքում).
արտադրանքի անվանումը (տեխնիկական կանոնակարգերով նախատեսված դեպքերում) (առկայության դեպքում).
արտադրանքի մասին այլ տեղեկություններ, որոնցով ապահովվում է դրա նույնականացումը (առկայության դեպքում).
այն փաստաթղթի (փաստաթղթերի) անվանումը և նշագիրը, որին համապատասխան արտադրվել է արտադրանքը (ստանդարտը, կազմակերպության ստանդարտը, տեխնիկական պայմանները կամ այլ փաստաթուղթ) (առկայության դեպքում).
սերտիֆիկացման օբյեկտի անվանումը (սերիական թողարկում, խմբաքանակ կամ եզակի արտադրատեսակ)։ Սերիական թողարկման արտադրանքի համար կատարվում է «սերիական թողարկում» գրառումը։ Արտադրանքի խմբաքանակի համար նշվում է խմբաքանակի չափը, եզակի արտադրատեսակի համար՝ արտադրատեսակի գործարանային համարը: Արտադրանքի խմբաքանակի և եզակի արտադրատեսակի համար նշվում են արտադրանքի խմբաքանակը (այդ թվում՝ դրա չափը) կամ եզակի արտադրանքը նույնականացնող ապրանքաուղեկից փաստաթղթերի վավերապայմանները.
թ) 9-րդ դաշտում՝ արտադրանքի ծածկագիրը (ծածկագրերը)՝ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկին համապատասխան.
ժ) 10-րդ դաշտում՝ տեխնիկական կանոնակարգի (տեխնիկական կանոնակարգերի) անվանումը.
ժա) 11-րդ դաշտում՝ տեղեկություններ տեխնիկական կանոնակարգի (տեխնիկական կանոնակարգերի) պահանջներին արտադրանքի համապատասխանությունը հաստատող փաստաթղթերի մասին (հետազոտությունների (փորձարկումների) և չափումների արձանագրությունները (սերտիֆիկացման սխեմայով նախատեսված դեպքերում)՝ նշելով համարը, ամսաթիվը, փորձարկման լաբորատորիայի (կենտրոնի) անվանումը, հավատարմագրման վկայագրի գրանցման համարը), արտադրության վիճակի վերլուծության ակտի (սերտիֆիկացման սխեմայով նախատեսված դեպքերում), տեղեկություններ կառավարման համակարգերի սերտիֆիկատի մասին (սերտիֆիկացման սխեմայով նախատեսված դեպքերում)՝ նշելով համարը, ամսաթիվը, կառավարման համակարգի սերտիֆիկատը տրամադրած՝ կառավարման համակարգերի սերտիֆիկացման մարմնի անվանումը, հավատարմագրման վկայագրի գրանցման համարը, տեղեկություններ արտադրանքի նախագծի հետազոտության վերաբերյալ եզրակացության մասին (սերտիֆիկացման սխեմայով նախատեսված դեպքերում)՝ նշելով համարը, ամսաթիվը, արտադրանքի նախագծի հետազոտության վերաբերյալ եզրակացությունը տրամադրած կազմակերպության անվանումը, հավատարմագրման վկայագրի գրանցման համարը, արտադրանքի տեսակի հետազոտության վերաբերյալ եզրակացության մասին (սերտիֆիկացման սխեմայով նախատեսված դեպքերում)՝ նշելով համարը, ամսաթիվը, արտադրանքի տեսակի հետազոտության վերաբերյալ եզրակացությունը տրամադրած կազմակերպության անվանումը, հավատարմագրման վկայագրի գրանցման համարը, տեղեկություններ այլ փաստաթղթերի մասին, որոնք հայտատուի կողմից ներկայացվել են որպես տեխնիկական կանոնակարգի (տեխնիկական կանոնակարգերի) պահանջներին արտադրանքի համապատասխանության ապացույց, ինչպես նաև կիրառված սերտիֆիկացման սխեմայի մասին տեղեկությունները.
ժբ) 12-րդ դաշտում՝ միջազգային և տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում այն ազգային (պետական) ստանդարտների ցանկում ներառված ստանդարտի նշագիրն ու անվանումը, որոնց կամավոր հիմունքով կիրառման արդյունքում ապահո վվում է տեխնիկական կանոնակարգի (տեխնիկական կանոնակարգերի) պահանջների կատարումը, կամ այդ ստանդարտի բաժինների (կետերի, ենթակետերի) նշագիրը և անվանումը, եթե տեխնիկական կանոնակարգի (տեխնիկական կանոնակարգերի) պահանջների կատարումը կարող է ապահովվել այդ ստանդարտի առանձին բաժինների (կետերի, ենթակետերի), այլ ոչ թե ամբողջ ստանդարտի կիրառմամբ (դրանց կիրառման դեպքում), ինչպես նաև տեղեկություններ այլ ստանդարտների և փաստաթղթերի (դրանց կիրառման դեպքում), պահպանման պայմանների և ժամկետների (տեխնիկական կանոնակարգերով նախատեսված դեպքերում), արտադրանքի ծառայության (պիտանիության) ժամկետի կամ ռեսուրսի (տեխնիկական կանոնակարգերով նախատեսված դեպքերում) մասին, և այլ տեղեկատվություն (առկայության դեպքում).
ժգ) 13-րդ դաշտում՝ տրված համապատասխանության սերտիֆիկատների և գրանցված համապատասխանության հայտարարագրերի միասնական ռեեստրում սերտիֆիկատի մասին տեղեկությունների ներառման ամսաթիվը (օրը՝ արաբական երկու թվանշաններով, ամիսը՝ արաբական երկու թվանշաններով, տարին՝ արաբական չորս թվանշաններով).
ժդ) 14-րդ դաշտում՝ սերտիֆիկատի գործողության դադարման ամսաթիվը (օրը՝ արաբական երկու թվանշաններով, ամիսը՝ արաբական երկու թվանշաններով, տարին՝ արաբական չորս թվանշաններով)։ Այն դեպքում, երբ տեխնիկական կանոնակարգով (տեխնիկական կանոնակարգերով) սերտիֆիկատի գործողության ժամկետ սահմանված չէ, տվյալ դաշտում կատարվում է «սահմանված չէ» գրառումը.
ժե) 15-րդ դաշտում՝ սերտիֆիկացման մարմնի ղեկավարի (լիազորված անձի) և փորձագետի (փորձագետ-աուդիտորի) (փորձագետներ (փորձագետներ-աուդիտորների)) ստորագրությունները, ազգանունները, անունները և հայրանունները (առկայության դեպքում)՝ դնելով սերտիֆիկացման մարմնի կնիքը (եթե անդամ պետության օրենսդրությամբ այլ բան սահմանված չէ)։ Ստորագրության փոխարեն ֆաքսիմիլեի օգտագործումը չի թույլատրվում։
7. Սերտիֆիկատի 7-9-րդ, 11-րդ և 12-րդ դաշտերում նշվող տեղեկատվության զգալի ծավալի դեպքում այդ տեղեկատվությունը բերվում է սերտիֆիկատի հավելվածում, որը ձևակերպվում է հավելվածի ձևաթղթի վրա և սերտիֆիկատի անբաժանելի մասն է կազմում։ Հավելվածի յուրաքանչյուր թերթ համարակալվում է, դրա վրա դրվում է սերտիֆիկատի գրանցման համարը, սերտիֆիկացման մարմնի ղեկավարի (լիազորված անձի) և փորձագետի (փորձագետ-աուդիտորի) (փորձագետների (փորձագետ-աուդիտորների)) ստորագրությունները, ազգանունները, անունները և հայրանունները (առկայության դեպքում), այդ մարմնի կնիքը (եթե անդամ պետության օրենսդրությամբ այլ բան սահմանված չէ)։ Ընդ որում, սերտիֆիկատի համապատասխան դաշտերում բերվում է հավելվածի հղումը (նշելով հավելվածի ձևաթղթի տպագրական համարը)։
8. Սերտիֆիկատում սույն բաժնով չնախատեսված տեղեկությունների ներառում, ինչպես նաև բառերի կրճատում (բացի ընդունված նշումներից և կրճատումներից) և տեքստի որևէ ուղղում չի թույլատրվում։
9. Տրված սերտիֆիկատների պատճենները պատրաստվում են հայտատուի կողմից А4 ձևաչափի (210 х 297 մմ) սպիտակ թղթի թերթերի վրա, հաստատվում են հայտատու կազմակերպության՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան լիազորված անձի կնիքով (եթե անդամ պետության օրենսդրությամբ այլ բան սահմանված չէ) և ստորագրությամբ (նշելով լիազորող փաստաթղթի անվանումն ու վավերապայմանները)։»։
5. Նշված որոշմամբ հաստատված՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության հայտարարագրի միասնական ձևը և դրա ձևակերպման կանոնները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
|
«ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 293 որոշմամբ (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի նոյեմբերի 15-ի թիվ 154 որոշման խմբագրությամբ) |
Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության հայտարարագրի միասնական ձևը և դրա ձևակերպման կանոնները
I. Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության հայտարարագրի միասնական ձև
|
|
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ |
(1) | ||
|
|
| |||
|
Հայտատու ______________________________________________________________ |
(3) | |||
|
ի դեմ ___________________________________________________________________ |
(4) | |||
|
հայտարարում է, որ ______________________________________________________ |
(5) | |||
|
համապատասխանում է _______________________________________________ պահանջներին |
(6) | |||
|
Համապատասխանության հայտարարագիրն ընդունվել է ______________________________________________________________ հիման վրա |
(7) | |||
|
Լրացուցիչ տեղեկատվություն _______________________________________________________ |
(8) | |||
|
Համապատասխանության հայտարարագիրը վավեր է գրանցման օրվանից |
| |||
|
մինչև _____________ ներառյալ |
(9) | |||
|
|
Կ. Տ. |
|
(10) | |
|
(ստորագրություն) |
(հայտատուի Ա. Ա. Հ.) | |||
|
| ||||
|
Համապատասխանության հայտարարագրի գրանցման համարը՝ N ԵԱՏՄ __________________________ |
(11) | |||
|
Համապատասխանության հայտարարագրի գրանցման ամսաթիվը՝ ___________ |
(12) | |||
II. Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության հայտարարագրի ձևակերպման կանոնները
1. Համապատասխանության հայտարարագրման ժամանակ հայտատու կարող են լինել Եվրասիական տնտեսական միության անդամ պետության (այսուհետ՝ Միություն, անդամ պետություն) օրենսդրությանը համապատասխան դրա տարածքում գրանցված իրավաբանական անձը կամ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձը, որոնք հանդես են գալիս որպես արտադրող կամ վաճառող կամ արտադրողի կողմից լիազորված անձ (այսուհետ՝ հայտատուներ)։
2. Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության հայտարարագիրը (այսուհետ՝ հայտարարագիր) ձևակերպվում է А4 ձևաչափի (210 х 297 մմ) սպիտակ թղթի թերթերի վրա:
3. Հայտարարագիրը լրացվում է ռուսերենով՝ էլեկտրոնային տպիչ սարքերի օգտագործմամբ, և` անդամ պետության օրենսդրության մեջ համապատասխան պահանջի առկայության դեպքում այն անդամ պետության պետական լեզվով, որտեղ իրականացվում է հայտարարագրումը։
Հայտարարագիրը ռուսերենով և անդամ պետություններից մեկի պետական լեզվով լրացնելու դեպքում այն լրացվում է սույն բաժնի 5-րդ կետին համապատասխան, հայտարարագրի տարբեր կողմերի վրա։
Անհրաժեշտության դեպքում արտադրողի անվանումը, նրա գտնվելու վայրը (իրավաբանական անձի հասցեն), ինչպես նաև արտադրանքի արտադրման գործունեության իրականացման վայրի հասցեն (հասցեները) (բացի պետության անվանումից) և արտադրանքի նշագիրը (տեսակ, մակնիշ, մոդել, ապրանքատեսակ (արտիկուլ) և այլն) կարող են նշվել լատինական այբուբենի տառերի օգտագործմամբ։
4. Հայտարարագրի բոլոր դաշտերը պետք է լրացված լինեն՝ բացառությամբ սույն բաժնի 5-րդ կետի «դ» ենթակետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքի (հայտարարագրի բնօրինակում դաշտերի համարակալումը բացակայում է):
5. Հայտարարագրի մեջ նշվում են՝
ա) 1-ին դաշտում՝ 2 տողով կատարված գրառումներ՝ հետևյալ հաջորդականությամբ՝
1-ին տող՝ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ».
2-րդ տող՝ «ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ».
բ) 2-րդ դաշտում՝ Եվրասիական տնտեսական Միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանը.
գ) 3-րդ դաշտում՝ իրավաբանական անձի համար (այսուհետ՝ հայտատու կազմակերպություն)՝ հայտատուի լրիվ անվանումը, նրա գտնվելու վայրը (իրավաբանական անձի հասցեն) և գործունեության իրականացման վայրի հասցեն (հասցեները) (եթե հասցեները տարբեր են) կամ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի համար՝ ազգանունը, անունը, և հայրանունը (առկայության դեպքում), բնակության վայրը և գործունեության իրականացման վայրի հասցեն (հասցեները) (եթե հասցեները տարբեր են), ինչպես նաև հայտատուի գրանցման կամ հաշվառման (անհատական, նույնականացման) համարը, որը տրվում է իրավաբանական անձի կամ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի պետական գրանցման ժամանակ՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն.
դ) 4-րդ դաշտում՝ հայտատու կազմակերպության ղեկավարի կամ հայտատու կազմակերպության այն անձի պաշտոնը, ազգանունը, անունը և հայրանունը (առկայության դեպքում), որն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան լիազորված է ընդունելու համապատասխանության հայտարարագիրը (նշելով լիազորող փաստաթղթի անվանումն ու վավերապայմանները):
Եթե հայտատուն որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձ է, տվյալ դաշտը չի լրացվում.
ե) 5-րդ դաշտում՝ տեղեկություններ արտադրանքի մասին, ներառյալ՝
արտադրանքի անվանումը և նշագիրը (Միության տեխնիկական կանոնակարգերով (Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով) (այսուհետ` տեխնիկական կանոնակարգեր) նախատեսված դեպքերում) և (կամ) արտադրողի կողմից արտադրանքին տրված այլ պայմանական նշագիր (առկայության դեպքում).
արտադրանքի անվանումը (տեխնիկական կանոնակարգերով նախատեսված դեպքերում) (առկայության դեպքում).
արտադրանքի մասին այլ տեղեկություններ, որոնցով ապահովվում է դրա նույնականացումը (առկայության դեպքում).
իրավաբանական անձի և արտադրանքն արտադրող դրա մասնաճյուղերի համար՝ արտադրողի լրիվ անվանումը, նրա գտնվելու վայրը (իրավաբանական անձի հասցեն) և արտադրանքի արտադրման գործունեության իրականացման վայրի հասցեն (հասցեները) (եթե հասցեները տարբեր են) կամ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի համար՝ ազգանունը, անունը և հայրանունը (առկայության դեպքում), բնակության վայրը և արտադրանքի արտադրության գործունեության իրականացման վայրի հասցեն (հասցեները) (եթե հասցեները տարբեր են).
այն փաստաթղթի (փաստաթղթերի) անվանումը և նշագիրը, որին համապատասխան արտադրված է արտադրանքը (ստանդարտը, կազմակերպության ստանդարտը, տեխնիկական պայմանները կամ այլ փաստաթուղթ) (առկայության դեպքում).
ապրանքի ծածկագիրը (ծածկագրերը)՝ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկին համապատասխան.
հայտարարագրման օբյեկտի անվանումը (սերիական թողարկում, խմբաքանակ կամ եզակի արտադրատեսակ)։ Սերիական թողարկման արտադրանքի համար կատարվում է «սերիական թողարկում» գրառումը։ Արտադրանքի խմբաքանակի համար նշվում է խմբաքանակի չափը, եզակի արտադրատեսակի համար՝ արտադրատեսակի գործարանային համարը: Արտադրանքի խմբաքանակի և եզակի արտադրատեսակի համար նշվում են արտադրանքի խմբաքանակը (այդ թվում՝ դրա չափսը) կամ եզակի արտադրանքը նույնականացնող ապրանքաուղեկից փաստաթղթերի վավերապայմանները.
զ) 6-րդ դաշտում՝ տեխնիկական կանոնակարգի (տեխնիկական կանոնակարգերի) անվանումը.
է) 7-րդ դաշտում՝ տեղեկություններ տեխնիկական կանոնակարգի (տեխնիկական կանոնակարգերի) պահանջներին արտադրանքի համապատասխանությունը հաստատող փաստաթղթերի մասին (հետազոտությունների (փորձարկումների) և չափումների արձանագրությունները (համապատասխանության հայտարարագրման սխեմայով նախատեսված դեպքերում)՝ նշելով համարը, ամսաթիվը, փորձարկման լաբորատորիայի (կենտրոնի) անվանումը, հավատարմագրման վկայագրի գրանցման համարը (առկայության դեպքում)), տեղեկություններ կառավարման համակարգի սերտիֆիկատի մասին (համապատասխանության հայտարարագրման սխեմայով նախատեսված դեպքերում)՝ նշելով համարը, ամսաթիվը, կառավարման համակարգի սերտիֆիկատը տրամադրած՝ կառավարման համակարգերի սերտիֆիկացման մարմնի անվանումը, հավատարմագրման վկայագրի գրանցման համարը, տեղեկություններ այլ փաստաթղթերի մասին, որոնք հայտատուի կողմից ներկայացվել են որպես տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրանքի համապատասխանության ապացույց, ինչպես նաև տեղեկություններ կիրառված համապատասխանության հայտարարագրման սխեմայի մասին.
ը) 8-րդ դաշտում՝ միջազգային և տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում ազգային (պետական) ստանդարտների ցանկում ներառված ստանդարտի նշագիրը և անվանումը, որոնց կամավոր հիմունքով կիրառման արդյունքում ապահովվում է տեխնիկական կանոնակարգի (տեխնիկական կանոնակարգերի) պահանջների կատարումը, կամ այդ ստանդարտի բաժինների (կետերի, ենթակետերի) նշագիրը և անվանումը, եթե տեխնիկական կանոնակարգի (տեխնիկական կանոնակարգերի) պահանջների կատարումը կարող է ապահովվել այդ ստանդարտի առանձին բաժինների (կետերի, ենթակետերի) կիրառմամբ, այլ ոչ թե ամբողջ ստանդարտի (դրանց կիրառման դեպքում), ինչպես նաև տեղեկություններ այլ ստանդարտների և փաստաթղթերի (դրանց կիրառման դեպքում), պահպանման պայմանների և ժամկետների (տեխնիկական կանոնակարգերով նախատեսված դեպքերում), արտադրանքի ծառայության (պիտանիության) ժամկետի կամ ռեսուրսի (տեխնիկական կանոնակարգերով նախատեսված դեպքերում) մասին և այլ տեղեկատվություն (առկայության դեպքում).
թ) 9-րդ դաշտում՝ հայտարարագրի գործողության դադարման ամսաթիվը (օրը՝ արաբական երկու թվանշաններով, ամիսը՝ արաբական երկու թվանշաններով, տարին՝ արաբական չորս թվանշաններով). Այն դեպքում, երբ տեխնիկական կանոնակարգով (տեխնիկական կանոնակարգերով) հայտարարագրի գործողության ժամկետ սահմանված չէ, տվյալ դաշտում կատարվում է «ժամկետ սահմանված չէ» գրառումը.
ժ) 10-րդ դաշտում՝ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի, հայտատու կազմակերպության ղեկավարի կամ հայտատու կազմակերպության՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան լիազորված անձի ստորագրությունը, ազգանունը, անունը և հայրանունը (առկայության դեպքում)՝ դնելով հայտատուի կնիքը (եթե անդամ պետության օրենսդրությամբ այլ բան սահմանված չէ)։ Ստորագրության փոխարեն ֆաքսիմիլեի օգտագործումը չի թույլատրվում.
ժա) 11-րդ դաշտում՝ հայտարարագրի գրանցման համարը, որը ձևավորվում է անդամ պետության օրենսդրությանը համապատասխան՝ նշելով «ԵԱՏՄ» (Եվրասիական տնտեսական միություն) հապավումը և անդամ պետության երկնիշ տառային ծածկագիրը՝ աշխարհի երկրների դասակարգչին համապատասխան.
ժբ) 12-րդ դաշտում՝ տրված համապատասխանության սերտիֆիկատների և գրանցված համապատասխանության հայտարարագրերի միասնական ռեեստրում հայտարարագրի մասին տեղեկությունների ներառման ամսաթիվը (օրը՝ արաբական երկու թվանշաններով, ամիսը՝ արաբական երկու թվանշաններով, տարին՝ արաբական չորս թվանշաններով)։
6. Հայտարարագրի 5-րդ, 7-րդ և 8-րդ դաշտերում նշվող տեղեկատվության զգալի ծավալի դեպքում այդ տեղեկատվությունը բերվում է սերտիֆիկատի հավելվածում, որը հայտարարագրի անբաժանելի մասն է կազմում։ Հավելվածի յուրաքանչյուր թերթ համարակալվում է, դրա վրա դրվում է հայտարարագրի գրանցման համարը, հայտարարագիրն ընդունած անձի ստորագրությունը, ազգանունը, անունը և հայրանունը (առկայության դեպքում), հայտատուի կնիքը (եթե անդամ պետության օրենսդրությամբ այլ բան սահմանված չէ)։ Ընդ որում, հայտարարագրի համապատասխան դաշտերում բերվում է հավելվածի հղումը (նշելով հավելվածի թերթերի քանակը)։
7. Հայտարարագրում սույն բաժնով չնախատեսված տեղեկությունների ներառում, ինչպես նաև բառերի կրճատում (բացի ընդունված նշումներից և կրճատումներից) և տեքստի որևէ ուղղում չի թույլատրվում։
8. Գրանցված հայտարարագրի պատճենները պատրաստվում են այդ հայտարարագիրն ընդունած անձի կողմից А4 ձևաչափի (210 х 297 մմ) սպիտակ թղթի թերթերի վրա, հաստատվում են նշված անձի կամ հայտատու կազմակերպության՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան լիազորված անձի կնիքով (եթե անդամ պետության օրենսդրությամբ այլ բան սահմանված չէ) և ստորագրությամբ (նշելով լիազորող փաստաթղթի անվանումն ու վավերապայմանները)։»։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: