Basic information
Number
N 816-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (02.08.2018-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2018.08.01/21(624) Հոդ.864
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
19.07.2018
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
26.07.2018
Effective date
02.08.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 հուլիսի 2018 թվականի N 816-Ն

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի անցկացման նպատակով Հայաստանի Հանրապետության մարզպետարաններին 2018 թվականի ինն ամսում հատկացնել 12,000.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով)՝ համաձայն N 1 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1717-Ն որոշման N 11 հավելվածում կատարել լրացումներ՝ համաձայն N 2 հավելվածի:

3. Սահմանել, որ սույն որոշման վրա չեն տարածվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1937-Ն որոշման դրույթները:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

2018 թ. հուլիսի 26

Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2018 թվականի
հուլիսի 19-ի N 816-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

NN
ը/կ

Մարզպետարանների անվանումները

Գումարը
(հազ. դրամ)

1.

Արագածոտն

1,200.0

2.

Արարատ

1,200.0

3.

Արմավիր

1,200.0

4.

Գեղարքունիք

1,200.0

5.

Լոռի

1,200.0

6.

Կոտայք

1,200.0

7.

Շիրակ

1,200.0

8.

Սյունիք

1,200.0

9.

Վայոց ձոր

1,200.0

10.

Տավուշ

1,200.0

 

Ընդամենը

12,000.0

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2018 թվականի
հուլիսի 19-ի N 816-Ն որոշման