Basic information
Number
N 830-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (31.07.2018-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
26.07.2018
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
30.07.2018
Effective date
31.07.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

    

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

         

26 հուլիսի 2018 թվականի N 830-Ա

      

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՍՏՈՐԱԳՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԼԻԱԶՈՐԱԳԻՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

      

«Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Սահմանել միջազգային պայմանագիր ստորագրելու համար լիազորագիր տրամադրելու կարգը՝ համաձայն հավելվածի:

       

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

      

2018 թ. հուլիսի 30

Երևան

   

        

 

Հավելված

ՀՀ կառավարության 2018 թվականի

հուլիսի 26-ի N 830-Ա որոշման

   

Կ Ա Ր Գ

  

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՍՏՈՐԱԳՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԼԻԱԶՈՐԱԳԻՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ

     

1. Միջազգային պայմանագիր ստորագրելու համար լիազորագիրը տրամադրում է Հայաստանի Հանրապետության վարչապետը կամ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության անդամ չհանդիսացող պաշտոնատար անձանց դեպքում:

2. Հայաստանի Հանրապետության վարչապետը լիազորագիրը տրամադրում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գրության հիման վրա, որին կցվում է իրավասու մարմնի համապատասխան առաջարկությունը և, ըստ անհրաժեշտության, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կարծիքն այդ առաջարկության նպատակահարմարության մասին։

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը լիազորագիրը տրամադրում է իրավասու մարմնի առաջարկության հիման վրա։

4. Լիազորագիրը կազմվում է հայերեն։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն ապահովում է լիազորագրի օտար լեզվով թարգմանությունը։

   

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation