ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հուլիսի 2018 թվականի N 1029-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-Ի N 28-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի հունվարի 19-ի «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հուլիսի 21-ի N 518-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 28-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 1-ին կետում «հանրապետական գործադիր» բառերը փոխարինել «պետական կառավարման համակարգի» բառերով.
2) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Նշանակել`
1) Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին` հանձնաժողովի հայկական կողմի նախագահ.
2) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանին՝ հանձնաժողովի հայկական կողմի նախագահի տեղակալ.
3) Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանին՝ հանձնաժողովի հայկական կողմի քարտուղար:»:
3) հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Ն. Փաշինյան | 
| 
 
 2018 թ. հուլիսի 30 Երևան  | 
| 
 Հավելված ՀՀ վարչապետի 2018 թ. հուլիսի 30-ի N 1029-Ա որոշման 
 
 «Հավելված ՀՀ վարչապետի 2011 թ. հունվարի 19-ի N 28-Ա որոշման  | 
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԵՎ ԱՅԼ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ
| 
 - ՀՀ  | 
 վարչապետ (հանձնաժողովի հայկական կողմի նախագահ)  | 
| 
 - ՀՀ  | 
 վարչապետի աշխատակազմ  | 
| 
 - ՀՀ  | 
 առողջապահության նախարարություն  | 
| 
 - ՀՀ  | 
 աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն  | 
| 
 - ՀՀ  | 
 արդարադատության նախարարություն  | 
| 
 - ՀՀ  | 
 արտաքին գործերի նախարարություն  | 
| 
 - ՀՀ  | 
 բնապահպանության նախարարություն  | 
| 
 - ՀՀ  | 
 գյուղատնտեսության նախարարություն  | 
| 
 - ՀՀ  | 
 էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն  | 
| 
 - ՀՀ  | 
 կրթության և գիտության նախարարություն  | 
| 
 - ՀՀ  | 
 մշակույթի նախարարություն  | 
| 
 - ՀՀ  | 
 սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն  | 
| 
 - ՀՀ  | 
 սփյուռքի նախարարություն  | 
| 
 - ՀՀ  | 
 տարածքային կառավարման և զարգացման նախարարություն  | 
| 
 - ՀՀ  | 
 տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն  | 
| 
 - ՀՀ  | 
 տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն  | 
| 
 - ՀՀ  | 
 ֆինանսների նախարարություն  | 
| 
 - ՀՀ  | 
 ազգային անվտանգության ծառայություն  | 
| 
 - ՀՀ  | 
 պետական եկամուտների կոմիտե  | 
| 
 - ՀՀ  | 
 կենտրոնական բանկ (համաձայնությամբ)  | 
| 
 - ՀՀ  | 
 առևտրաարդյունաբերական պալատ (համաձայնությամբ)  | 
| 
 - Հայաստանի զարգացման հիմնադրամ (համաձայնությամբ)  | |
| 
 - «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ (համաձայնությամբ)  | |
| 
 - ՀՀ  | 
 վիճակագրական կոմիտե (համաձայնությամբ)»:  | 
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Ն. Փաշինյան |