Basic information
Number
N 850-Ա/2
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (02.08.2018-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2018.08.15/22(625) Հատուկ բաժին
Enactment organisation
Կրթության և գիտության նախարար
Enactment date
01.08.2018
Signing organisation
Կրթության և գիտության նախարար
Signing date
01.08.2018
Effective date
02.08.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

  

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

  

1 օգոստոսի 2018 թ.

N 850-Ա/2

      

Հ Ր Ա Մ Ա Ն

    

«ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ ՀՈԱԿ-Ի ԼԵՀՎԱԶԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ»-ԻՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

     

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված հավելված N 1-ի 8-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի N 106/20 եզրակացությունը`

     

Հրամայում եմ

     

1. «ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ ՀՈԱԿ-Ի ԼԵՀՎԱԶԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ»-ին նախադպրոցական կրթական ծրագրով, կրտսեր և ավագ նախադպրոցական տարիքային փուլերով, առկա ուսուցմամբ, համակազմի սահմանային համապատասխանաբար 15 և 15 տեղերով տալ գործունեության լիցենզիա:

2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել ՀՀ կրթության և գիտության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Մ. Մովսիսյանին:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հ. Հովհաննիսյանին:

   

Ա. Հարությունյան