Basic information
Number
թիվ 2
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (12.02.2018-01.02.2020)
Status
Չի գործում
Source
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Enactment organisation
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդ
Enactment date
12.02.2018
Signing organisation
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ
Signing date
12.02.2018
Effective date
12.02.2018
Interrupt date
01.02.2020

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 փետրվարի 2018 թվականի

թիվ 2

քաղ. Մոսկվա

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԱՆԴԱՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 12-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետին, «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 41-րդ կետի երրորդ պարբերությանն ու Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի 55-րդ կետին համապատասխան, ինչպես նաեւ Ղրղզստանի Հանրապետության դիմումի հիման վրա՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.

1. Նշանակել Էմիլ Աբդիկալիեւիչ Կայկիեւին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ Ղրղզստանի Հանրապետությունից՝ Ադամկուլ Օրոկեեւիչ Ժունուսովի նշանակման ժամանակ սահմանված լիազորությունների մնացած ժամանակահատվածի համար:

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2015 թվականի դեկտեմբերի 21-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անհատական կազմի եւ անդամների միջեւ պարտականությունների բաշխման մասին» թիվ 37 որոշմամբ հաստատված անհատական կազմում ընդգրկել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի եւ ենթակառուցվածքի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Էմիլ Աբդիկալիեւիչ Կայկիեւին՝ անհատական կազմից հանելով Ադամկուլ Օրոկեեւիչ Ժունոսովին:

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի
Հանրապետությունից

Բելառուսի
Հանրապետությունից

Ղազախստանի
Հանրապետությունից

Ղրղզստանի
Հանրապետությունից

Ռուսաստանի
Դաշնությունից

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Change History
Changing Act Corresponding incorporation
20.12.2019, թիվ 29 01.02.2020, թիվ 2
Changed acts
Changing Act Corresponding incorporation